Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 հունիսի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների ու հանրապետության մարզպետների մասնակցությամբ: Քննարկվել են «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների և լրացումների հիման վրա հաստատված շուրջ 12 մլրդ դրամի ծախսման հետ կապված խնդիրները:


Վարչապետը նշել է, որ այդ միջոցների հաշվին նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում: Վարչապետի վերահսկողական ծառայությունը, ըստ նրա, օպերատիվ վերահսկողություն է իրականացնելու ընթացիկ աշխատանքի նկատմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համագործակցությամբ: Ընդգծելով, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, «Պետական գնումների գործակալության» կողմից գումարների տրամադրման և գնումների հետ կապված աշխատանքների հապաղումներ չեն լինի ու ամեն ինչ կարվի օրենքով նախատեսված ամենասեղմ ժամկետներում, վարչապետը կարևորել է դրանից հետո տեղերում նախատեսված աշխատանքների արագ և որակով իրականացումը: Հանձնարարվել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ նշված խնդրի վերաբերյալ համապատասխան շրջաբերական ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին ու մարզպետարաններին: Անդրանիկ Մարգարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել հատկապես դպրոցաշինության, անավարտ շինարարության օբյեկտների ավարտման, ճանապարհաշինության՝ մասնավորապես, սահմանամերձ մարզերի ճանապարհների կառուցման ու վերանորոգման խնդիրների վրա:


Վարչապետը կարևորել է նաև այս տարվա գարնանային հեղեղումների հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների կատարման, դրանց համար կառավարության հատկացրած ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման խնդիրների շուրջ առաջիկայում նմանատիպ խորհրդակցության անցկացումը:


Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետը նշել է, որ մինչև տարեվերջ, յուրաքանչյուր ամիս կհրավիրվի նման խորհրդակցություն՝ անդրադառնալու արդեն կատարված աշխատանքների արդյունքներին և հետագա փուլի խնդիրներին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ