Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 25 փետրվարի 2017

Վարչապետի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը










Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը:
Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ինչպես նաև ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի և վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին և կատարողականների որակին՝ հանձնարարելով պահպանել աշխատանքային կարգապահությունը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև գերատեսչությունների ներկայացրած ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը հետաքրքրվել է այս ուղղությամբ արվող քայլերից՝ ծրագրերի մեկնարկի ժամկետից, գործընկերների հետ համագործակցությունից, ֆինանսական աղբյուրների հստակեցումից և այլն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և ամենօրյա վերահսկողության տակ պահել այս հարցը:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները զեկուցել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին: Ներկայացվել են առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Գյուղատնտեսության ոլորտում գերակա ծրագրերը հետևյալն են՝ գյուղատնտեսության մեխանիզացիա և լիզինգ, վակցինացիա, պարարտանյութի, դիզվառելիքի և վարկային տոկոսների սուբսիդավորում, աջակցություն համայնքների զարգացմանը, հակակարկտային կայանների ցանցի ընդլայնում, ոռոգման կաթիլային համակարգի ներդրում, մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպում: Սպորտի և երիտասարդության ոլորտում գերակա ծրագրերն են՝ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածում, առողջ ապրելակերպի խթանմանն ու մտածելակերպի փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում: Աշխատանքի և սոցիալական ոլորտում գերակա ծրագրերն են՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, անապահովության գնահատման համակարգի մեթոդաբանության, բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման համակարգերի արմատական վերանայում, կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացում, ինչպես նաև էլեկտրոնային սոցիալական ծառայությունների ամբողջական համակարգի ներդրում և այլն: «Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները և ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով և արդյունքով», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:
Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը՝ հորդորելով լինել ակտիվ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ