Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Երժի Յասկերնիային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի դիտարկման առաքելությամբ:

Կարևորելով պարոն Յասկերնիայի գլխավորած հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքը, վարչապետը նշել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել ոչ թե պարտադրված լինելով,այլ եվրոպական չափանիշներով քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կառուցման իր ձգտումներին համապատասխան: Նա ընդգծել է, որ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը գտնվում է հանրապետության իշխանությունների` ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական մեծամասնության, այդ թվում` Հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում: Նշելով, որ գործընթացը, իհարկե, շարունակական է լինելու, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ երկրի ներքաղաքական կյանքում առկա խնդիրները հնարավոր կլինի լուծել սեփական ուժերով և տարեցտարի քաղաքացիական հասարակության կայացման գործում ավելի տպավորիչ արդյունքներ կարձանագրվեն: Ըստ վարչապետի, 2003 թ. Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրությունները, ըստ էության, չեն ազդել տնտեսության զարգացման վրա, նախորդ տարիների տնտեսական աճի տեմպերը պահպանվել են, ինչը վկայում է, որ գործարար աշխարհը վստահություն ունի ներկայիս իշխանությունների և նրանց վարած քաղաքականության նկատմամբ: Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, վարչապետն անտրամաբանական է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի` իրավական ուժ չունեցող առաջարկության հիման վրա ՀՀ նախագահի վստահության հանրաքվե անցկացնելու նախապայմանով միայն իշխանությունների հետ երկխոսության գնալու` ընդդիմության կոշտ դիրքորոշումը: Մինչդեռ, ըստ նրա, իշխանություններն այսօր էլ շարունակում են առաջարկել ընդդիմությանը` մասնակցելու Սահմանադրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, Ընտրական օրենսգրքի և կենսական մի շարք այլ օրենքների նախագծերի քննարկմանը, որոնք իրական օգուտ կբերեն երկրի օրենսդրության կատարելագործմանն ու ժողովրդի կյանքի պայմանների բարելավմանը:

Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ամբողջական և ճիշտ պատկերացում կազմելու համար կարևորելով քաղաքական բոլոր ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների մոտեցումներին ու տեսակետներին ծանոթանալն ու դրանք հաշվի առնելը, վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Յասկերնիայի գլխավորած պատվիրակությունը հավաստի կարծիքներ ու տպավորություններ կքաղի հայաստանյան իր հանդիպումներից և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք նրա զեկույցը կլինի անաչառ:

Զրույցի ընթացքում պարոն Երժի Յասկերնիան իր գոհունակությունն է հայտնել, ինչպես եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության հետ համագործակցությունից, այնպես էլ այցի օրերին Հայաստանում ունեցած հանդիպումների արդյունքներից, վստահեցնելով, որ աշնանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք իր զեկույցը կարտացոլի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման իրական և օբյեկտիվ պատկերը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ