Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 11 փետրվարի 2017

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին






Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտի ղեկավար կազմին, ովքեր Հայաստան են ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրանց այցը Հայաստան և տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը նոր խթան կհանդիսանան այս ոլորտում համագործակցության զարգացմանը: «Որպես ԵԱՏՄ անդամ պետություն՝ հատուկ նշանակություն ենք տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Համաձայնեցված քաղաքականության իրականացումը պետք է նպաստի երթուղիների զարգացմանն ինչպես միության ներսում, այնպես էլ ԵԱՏՄ-ն կապի երրորդ երկրների հետ: Այս ոլորտում համատեղ ջանքերը կնպաստեն մեր տնտեսությունների մրցակցության բարձրացմանը»,- ասել է վարչապետը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը նշել է, որ քննարկվել են ԵԱՏՄ երկրների միջև տրանսպորտային քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, միասնական տրանսպորտային տարածքի և միասնական տրանսպորտային ծառայությունների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների միջև տրանսպորտի ոլորտի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, որոշումների կատարման ընթացքին, ինչպես նաև նոր գաղափարների իրականացման հնարավորություններին, որոնք կնպաստեն տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակումների վերացմանն ու միավորմանը: Սոկոլովի խոսքով՝ ոլորտում նախատեսվող ծրագրերը նոր թափ կհաղորդեն ինտեգրացիոն միավորման զարգացմանը, տնտեսական կապերի խորացմանը: ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու ԵԱՏՄ երկրների բոլոր մայրաքաղաքների միջև օդային ուղիղ կապի ապահովման ուղղությամբ, ինչը կխթանի նաև զբոսաշրջության զարգացմանը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ԵԱՏՄ շրջանակում տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերի իրականացումը և խորհրդակցության մասնակիցներին մաղթել հետագա արդյունավետ աշխատանք:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ