Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 հունիսի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) նախագահ, գլխավոր տնօրեն Պիեռ Լառեչին, որն ավարտում է իր գործունեությունը մեր երկրում: ԵԿԳ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն ու նրա ղեկավարին՝ Հայաստանում իր աշխատանքի  ավելի քան հինգ տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար: Երևանի կոնյակի գործարանի հաջողությունները համարելով ոչ միայն «Պեռնո Ռիկար խմբի», այլ ամբողջ Հայաստանի հաջողությունները, պարոն Լառեչը դա վերագրել է ինչպես մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող գործարանի աշխատակիցներին, այնպես էլ վերոհիշյալ համագործակցությանը: ԵԿԳ նախագահը ՀՀ վարչապետին ներկայացրել է գործարանի առաջիկա ծրագրերը, որոնք միտված են ավելացնելու խաղողի մթերման ծավալներն ու ընդլայնելու արտահանման շուկաները:






ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել պարոն Լառեչի և նրա գլխավորած Երևանի կոնյակի գործարանի գործունեությունը, նշելով, որ այն զգալիորեն նպաստել է խաղողագործության զարգացմանը, միաժամանակ ապահովելով նոր աշխատատեղեր և կայուն եկամուտ՝ գյուղացիությանը: Ամենակարևորը, ըստ վարչապետի, այդ ամենի հետ մեկտեղ, Երևանի կոնյակի գործարանը իր որակյալ արտադրանքով կարողացել է բարձր պահել հայակական կոնյակի երբեմնի համբավը և ավանդական շուկաներից դուրս ևս հաջողություններ արձանագրել: Անդրանիկ Մարգարյանն աշխատանքային հետագա հաջողություններ է մաղթել Պիեռ Լառեչին և հույս հայտնել, որ նրան փոխարինողը ևս նույնպիսի նվիրվածությամբ կշարունակի ղեկավարել գործարանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ