Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 փետրվարի 2017

Վարչապետը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր




Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին:
Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝ բարձր մակարդակի կայուն հարաբերություններ: «Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ այդ ոլորտում չօգտագործված մեծ ներուժ կա: Համագործակցության խթանման և գործարար շփումների ակտիվացման նպատակով վարչապետը կարևորել է օդային ուղիղ կապերի հաստատումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանն օգտվում է Շվեյցարիայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) արտոնյալ ռեժիմից:
Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն երկարամյա սերտ քաղաքական հարաբերություններ՝ դեսպան Գասերը համակարծիք է եղել, որ տնտեսական համագործակցության ներուժն ավելին է, քան օգտագործվում է, և Շվեյցարիան ևս կարևորում է երկկողմ տնտեսական կապերի խորացումը: Նա նշել է, որ Հայաստանի տարածաշրջանների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ձևավորվել է արդյունավետ գործակցություն,իսկ հումանիտար ոլորտում հայ-շվեյցարական սերտ գործընկերության ձեռքբերումներից է այն, որ Շվեյցարիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու մասին: Լուկաս Գասերը ողջունել է վարչապետի՝ երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելու առաջարկությունը և գործընթացը սկսելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը և դեսպան Գասերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, դեղագործության ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցության ծրագրերի համար, որոնք նպաստում են Հայաստանի հեռավոր մարզերի տնտեսության զարգացմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ