Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 փետրվարի 2017

ՀՀ կառավարություն է ներկայացվել 2.4 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով՝ դա չի նշանակում, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից: «Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ