Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 հունվարի 2017

Եթե դու գիտես ինչ ես ուզում ստանալ, ապա դու շանս ունես այն ստանալու. Վարչապետն Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները










Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետի մասնակցությամբ Մուսալեռ համայնքում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի արտադրության նոր գործարանի հիմնարկեքի արարողությունը: Այն կառուցում է «Բագեզյան» ընկերությունը, որն այժմ գործունեություն է ծավալում նաև «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում և նոր գործարանի կառուցմամբ նախատեսում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը Հայաստանում: Ակնկալվում է, որ գործարանը կապահովի 500-600 նոր աշխատատեղ, իսկ առաջին մասնաշենքը պատրաստ կլինի տարեվերջին: Ոսկերչական իրերի արտադրանքը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ և Թուրքիա:
Այնուհետև վարչապետն այցելել է Արմավիրի պահածոների նախկին գործարանի տարածք, ծանոթացել գործարանի վերագործարկման ծրագրերին: «Սարգիս-Կարոլինա» ընկերությունը նախատեսում է առաջիկայում գործարանում իրականացնել վերակառուցման աշխատանքներ և կազմակերպել մեծածավալ մթերումներ: Գործարանում նախատեսվում է նաև կազմակերպել մանկական կերերի արտադրություն: Ծրագրի ներդրումային ծավալն, ընդհանուր առմամբ, կկազմի 7-8 մլն ԱՄՆ դոլար:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է վերը նշված ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ կառավարությունն անհրաժեշտության դեպքում պատրաստ է տարբեր միջոցներով ցուցաբերել օժանադություն:
Արմավիրի մարզպետարանում Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը: Վարչապետի խոսքով կառավարության գործունեության 100 օրվա ընթացքում ախտորոշվել են տարբեր ոլորտների խնդիրները և ամփոփվել կատարված աշխատանքները: «Ունենալով յուրաքանչյուր ճյուղի զարգացման ծրագիրը՝ դրա հիման վրա էլ կարող ենք կառուցել երկրի զարգացման ռազմավարությունը: Այսօր ակնկալում ենք բաց, պրագմատիկ, գործնական խոսակցություն, որպեսզի մարզերի մեր գործընկերները ներկայացնեն զարգացման իրենց տեսլականը, առավելությունները, խնդիրները, պայմանավորվենք, թե ուր ենք գնում»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունում ամփոփվել են հինգ մարզերի այցերը, ստացված 44 ծրագրերից 34-ին տրվել է ընթացք: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ նման աշխատանքները կրելու են պարբերական բնույթ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ մարզի 97 համայնքներից 87-ի զարգացման հնգամյա ծրագրերն արդեն իսկ հաստատվել են, այժմ ընթացքի մեջ են 2017-2025 թվականների մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով Արմավիրի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրներն ու հնարավորությունները: Մարզպետի տեղեկացմամբ, Արմավիրում ընթացքի մեջ են գրեթե 150 մլրդ դրամի ծրագրեր, ևս 50 մլրդ դրամի ծրագիր նախատեսվում է իրականցնել 2017-ին: Ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ուղղված են գյումթերքի վերամշակմանը, խտանյութերի արտադրությանը, ջրամակատարարման համակարգերի վերակառուցմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, աղբի վերամշակմանը, բամբակի, կարի արտադրությունների հիմնմանը, էներգետիկայի, ոսկեգործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին:
Վարչապետը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը, այդ ուղղությամբ առկա հնարավորությունների գույքագրումը և նշել. «Մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, որն իր վրա բեռ է վերցնում: Յուրաքանչյուր համայնք, մարզ պետք է հասկանա, թե գալիք տարիներին ինչ է ցանկանում, դրա համար պետք է գույքագրենք մեր կարողությունները, իրական վերլուծություն կատարենք և համարձակ գնանք առաջ»:
Մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ Արմավիրում առկա 97 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից մշակվում է 48 հազարը, ինչը 2015 թվականի համեմատ ավելի է 18 հազար հեկտարով: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն ժամանակակից ֆերմերային տնտեսություններ, որոնք կիրառում են կաթիլային ոռոգման համակարգ: «Իմ կարծիքով՝ մենք գյուղատնտեսությունում որոշակիորեն ոչ ճիշտ ուղղություն ենք ընտրել, տեսական հիմք ընդունելով այն, թե յուրաքանչյուր գյուղացի լավ գյուղատնտես է: Գյուղացի կա, որը լավ գյուղատնտես չէ, նա ուսում չի ստանում, չի փորձում հասկանալ նոր մեթոդները, իսկ մենք սուբսիդավորման ծավալներն ավելացնում ենք, սակայն որակ չենք փոխում: Այդ առումով, ձեր նպատակը պետք է լինի ուսումնական դասընթացների կազմակերպումը ագրարային համալսարանի միջոցով: Միշտ չէ, որ պապական ձևով հող մշակելու դեպքում այն լավ բերք է տալիս: Աշխարհը փոխվել է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե մեկ հեկտարի համար կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու դեպքում որքան ներդրում կպահանջվի և ավելացրել. «Լեռնային Ղարաբաղում մեկ հեկտարի վրա կաթիլային համակարգի ներդրումը արժենում է միջինը 1 մլն դրամ և հետվերադարձելիությունը գնահատվում է 3-4 տարի: Ջրի քանակից բողոքում ենք, Արարատի մարզում ջուրն ինտենսիվ օգտագործում ենք, հետո սկսում ջրամբար կառուցել, ինչի համար անհրաժեշտ է ֆանտաստիկ թիվ: Գյուղացուն պետք է բացատրել, գյուղացուն պետք է օգնել, որ անցնելով կաթիլային համակարգի՝ տարեկան նա այսքան գումար տնտեսելու է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության պատասխանատուն պետք է հստակ ծրագիր ունենա: Կառավարման մեջ մի պարզ ճշմարտություն կա, որը ձևակերպվում է այսպես. եթե դու գիտես ինչ ես ուզում ստանալ, ապա դու շանս ունես այն ստանալու»: Անդրադառնալով գյուղտեխնիկայի խնդրին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը բանակցություններ է վարում մատակարարների հետ գյուղտեխնիկա ներկրելու նպատակով:
Խոսելով առողջապահության ոլորտի մասին՝ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական բյուջեի միջոցները բուժհիմնարկների միջև արդարացի են բաշխվում: «Մենք պետական միջոցները վերաբաշխում ենք այնպես, որ մեկը հայտնվում է արտոնյալ վիճակում և դրանից ելնելով իր կլինիկան չի ցանկանում զարգացնել, իսկ մյուսը՝ ոչ արտոնյալ վիճակում, արդյունքում՝ վերջինս լրացուցիչ գումար ներդնելու տրամաբանություն չի տեսնում ու ստվերը մեծանում է:»,- ասել է վարչապետը՝ խնդրի լուծման գործում կարևորելով մասնավոր կառավարիչների ներգրավումը:
Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է մասնագետների կարիք: «Մենք դպրոցներում ունենք ուղիղ երկու անգամ ավելի հաստատուն ծախս: Անհրաժեշտ է օպտիմալացման արդյունքում ծախսերը նվազեցնելով՝ ուսուցիչներին ավելի վճարելով՝ շահագրգռել՝ դասավանդել հարակից համայնքների դպրոցներում»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության, փոքր և միջին բիզնեսի զարգացման ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ