Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 5 հունիսի 2004


ՀՀ վարչապետ, գործարարության աջակցման խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ: Քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, կազմակերպական և ընթացիկ այլ հարցեր:


Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում, շահագրգիռ այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ, տեղի են ունեցել քննարկումներ «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի» կողմից՝ ոլորտում աշխատանքների կազմակերպման կատարելագործմանն ուղղված առաջարկությունների շուրջ, որոնց արդյունքները ներկայացվել են կառավարության աշխատակազմ: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, այլ շահագրգիռ կողմերի հետ, աշխատանքային քննարկումներ են կազմակերպվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ տնտեսության զարգացման ներկա փուլում տնտեսվարող սուբյեկտներից հավաքագրվող պետական վիճակագրական, այդ թվում նաև վարչական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից պահանջվող հաշվետվությունների քանակի կրճատման, դրանց հոսքերի հստակեցման, կրկնությունների բացառման և այլ հարցերի շուրջ: Արդյունքում որոշվել է ընդլայնել հարցի քննարկման շրջանակը, անհրաժեշտ համարելով այլ շահագրգիռ մարմիններից ստանալ իրենց կողմից հավաքագրվող հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև այլ տեղեկատվություն, որի բովանդակությունը մշակվել է քննարկումների ընթացքում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է շահագրգիռ մարմինների հետ շարունակել քննարկումները և ձեռքբերված համաձայնությունների վերաբերյալ լրամշակված առաջարկությունները ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին: Նախորդ նիստից հետո, ըստ խորհրդի քարտուղարի, իրականացվել է նաև ԳԱԽ գործարար համայնքը ներկայացնող անդամներից ձևավորված մշտական գործող երեք աշխատանքային խմբերում՝ գործարարությանը խոչընդոտող խնդիրների հայտնաբերման և դրանց «պրոբլեմների բանկի» համալրման հարցերը քննարկելու հանձնարարականը: Ինչ վերաբերում է ԳԱԽ-ի 2003թ. գործունեության հաշվետվության փաստական նյութի, ինչպես նաև ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀԲ երևանյան գրասենյակի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգիչ և վարչական ծախսերի չորրորդ տարեկան հետազոտության արդյունքների հիման վրա երկրի գործարար միջավայրի կայունացման, ներդրումային միջավայրի բարելավման, գործարարների շահերի պաշտպանության, օրենսդրական դաշտի բարեփոխման գործընթացում ԳԱԽ-ի 2003թ. գործունեության ազդեցությունը գնահատելու և թերությունները բացահայտելու հանձնարարականին, ապա այն հնարավոր չի եղել կատարել՝ ՀԲ-ի նշված հետազոտությունը դեռևս տրամադրված չլինելու պատճառով: Քանի որ, ըստ ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի հավաստման, հետազոտությունը կտարամադրվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, հանձնարարվել է, այն ստանալուց հետո, ԳԱԽ-ի գնահատման արդյունքները քննարկել և առաջարկությունները ներկայացնել խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:


Խորհրդի անդամները քննարկել են «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար փաստաթղթերի ներկայացման, այդ գործարքների գծով վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հարցը ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշել է, որ անմիջական առնչություն ունենալով արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականության հետ, խնդիրը բավական երկար քննարկումներ է ունեցել: Տարբեր շահագրգիռ մարմիններից ստացվել են 60-ից ավելի առաջարկներ, իսկ մոտ տասն օր առաջ հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած ամփոփիչ քննարկման ժամանակ ընդհանուր համաձայնություն է կայացվել հիմնարար առաջարկների փաթեթի վերաբերյալ: Հարցի կապակցությամբ վարչապետն, ընդգծելով, որ այս հարցում պետք է առաջնորդվել գործարարների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, նա հանձնարարել է հարկային պետական ծառայությանը 15-օրյա ժամկետում ավարտել կառավարության նշված որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի լրամշակումը և ներկայացնել կառավարություն: Անդրանիկ Մարգարյանը նաև համաձայնել է նիստում գործարարների կողմից արված առաջարկին՝ նշված ժամկետներում իրենց պարտականությունները չկատարելու դեպքում պետական համապատասխան մարմիններին պատասխանատվության ենթարկման հստակ մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ և հանձնարարել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, հարկային պետական ծառայությանը՝ համատեղ քննարկել այդ դրույթը կառավարության որոշման մեջ ամրագրելու հարցը:


Նիստում խորհրդի անդամներին է ներկայացվել տեղեկատվություն Հայաստանում վարկային բյուրոյի ձևավորման ընթացքի մասին: ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական, ԳԱԽ-ի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը ընդգծել է, որ նման կազմակերպության ստեղծումն անհրաժեշտ է գործարարության, բանկային, ապահովագրական և այլ ոլորտների արդյունավետ զարգացման համար: 2004թ. հունվարին մեր երկրում հիմնադրված այդպիսի առաջին մասնավոր կազմակերպության՝ «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» վարկային բյուրոյի ներկայացուցիչ Կարեն Բադալյանը ներկայացրել է կազմակերպության խնդիրներն ու նպատակները: Բյուրոյի գործունեության առաջիկա շրջանում նա կարևորել է, մասնավորապես, օրենսդրական բարեփոխումների խնդիրը, նշելով, որ վարկային բյուրոն զգալիորեն կնպաստի նաև մեր երկրում հիպոթեքային շուկայի զարգացմանը, կմեծացնի վարկերից օգտվելու բնակչության ավելի լայն խավերի հնարավորությունները: Հիշեցնելով, որ դեռևս մեկ տարի առաջ Գործարարության աջակցման խորհուրդը խոստացել էր աջակցել Հայաստանում վարկային բյուրոյի ստեղծմանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ խորհուրդը հնարավորինս կօժանդակի այս կազմակերպությանը և հաջողություն է մաղթել նրա ձևավորմանն ու հետագա գործունեությանը:


Նիստի մասնակիցներին տեղեկացվել է նաև, որ ՀՀ նախագահի հրամանագրով այսուհետ Գործարարության աջակցման խորհրդում նոր անդամների ռոտացիոն կարգով ընդգրկումը տեղի կունենա ոչ թե 6 ամիսը, այլ տարին մեկ անգամ, իսկ գործարարների ակումբի անդամների թիվը կավելանա 2-ով՝ հասնելով 46-ի: Որոշվել է առաջիկա հինգշաբթի՝ «46-ի ակումբի» կայանալիք հերթական նիստում քննարկել գործարարությանը խոչընդոտող խնդիրների հայտնաբերման և դրանցով «պրոբլեմների բանկի» համալրման հարցը: Նույն նիստում տեղի կունենա նաև «Հազարամյակի զարգացման նպատակների» հայաստանյան ծրագրի վերաբերյալ առաջարկությունների քննարկումը գործարարների հետ, ինչպես՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցման խորհրդի անդամների հետ:


Խորհրդի անդամները հավանություն են տվել ՀՀ վարչապետի 2001թ. հունվարի 24-ի«Գործարարության աջակցման խորհրդի կազմի մասին» N 53 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, որով խորհրդի հինգ նախկին անդամների փոխարեն, ռոտացիոն կարգով նրա կազմում ընդգրկվել են «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Բադեյանը, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, «Խնուս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Մխիթարյանը, «Մշակ» ՓԲԸ-ի նախագահ Լևոն Պողոսյանը և «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ Ցոլվարդ Գևորգյանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ