Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 դեկտեմբերի 2016

Վարչապետ. «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն»






Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
Սիրիահայ գործարարները բարձրացրել են, մասնավորապես, տնտեսական ինտեգրման խնդիրներով զբաղվելու համար ստեղծված «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը, օրենսդրական դաշտին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:
«Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:

 

Սեպտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 

-

Արխիվ