Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ- ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի  նորանշանակ ղեկավար Պիտեր Նիկոլաուսին:
 Շնորհավորելով գրասենյակի ղեկավարին` մեր երկրում իր առաքելությունն սկսելու  կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեության  շրջանում ևս Հայաստանի կառավարության և միջազգային կարևոր այդ կառույցի միջև արդյունավետ  համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը խնդրի ծագման առաջին օրերից աշխատանք է տանում փախստականների հիմնախնդիրների լուծման և հասարակության մեջ նրանց ինտեգրման ուղղությամբ: Միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի ՓԳՀ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ այդ աշխատանքները տարվել են փախստականների բնակարանային խնդիրների լուծման, զբաղվածության ապահովման, սոցիալական և իրավական պաշտպանության հետ առնչվող հարցերի կարգավորման ուղղությամբ: Արդյունքում շատ հարցեր լուծվել են, հնարավորինս հեշտացվել է ՀՀ քաղաքացիության ընդունումը և այսօր 1988-1992թթ.  Ադրբեջանից Հայաստան տեղահանված շուրջ 360 հազար փախստականներից 62 հազարն արդեն իսկ Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Այնուամենայնիվ, ըստ նրա, այսօր 12 հազար փախստական դեռևս բնակարանի կարիք ունի, և ՀՀ կառավարությունն ակնկալում է ՄԱԿ-ի ՓԳՀ երևանյան գրասենյակի աջակցությունը փախստականների համար բնակշինարարության ծրագիրն ավելի սեղմ ժամկետում իրականացնելու հարցում: Վարչապետն ընդգծել է, որ փախստականների սոցիալական հիմնախնդիրների լուծումը, իբրև կարևոր և առաջնահերթ խնդիր, ՀՀ կառավարությունը ներառել է նաև Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրում:
 Գրասենյակի ղեկավար Պիտեր Նիկոլաուսը նույնպես վստահություն է հայտնել, որ նախորդ տարիներին  ՀՀ կառավարության, մասնավորապես, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության հետ ՄԱԿ-ի ՓԳՀ երևանյան գրասենյակի համագործակցությունը կշարունակվի նույն թափով, քանի որ,  ըստ նրա, Հայաստանն այն հազվադեպ երկրներից է, որի կառավարությունը և, մասնավորապես, վարչապետը այդքան մեծ ուշադրություն են  դարձնում փախստականների բազմաբնույթ խնդիրների լուծմանը: Հայտնելով, որ 2004թ. Հայաստանում ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ծրագրերի  իրականացմանն ուղղված գումարները չեն կրճատվելու, ինչի վերաբերյալ ՀՀ վարչապետը  նամակ էր հղել ՄԱԿ-ի փախստականների  հարցերով գերագույն հանձնակատար Ռուուդ Լյուբերսին, նա հույս է հայտնել, որ այս տարում նախատեսված բոլոր ծրագրերը հնարավոր կլինի ժամանակին իրագործել: Պիտեր Նիկոլաուսը  պատրաստակամություն է հայտնել այդ խնդիրների լուծմանը նաև միջազգային այլ դոնոր երկրների ու կազմակերպությունների ներգրավելու վերաբերյալ` լրացուցիչ հիմնադրամ ստեղծելու նպատակով:
 Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին մեր երկրում իր առաջիկա գործունեության մեջ:    

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ