Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հունիսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է  ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին՝ իրենց առաջարկությունները ներկայացնելու հարցը զեկուցող Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ վերջինիս ևս մեկ շաբաթ  է տրվել  արված դիտողություններն ու առաջարկությունները ամփոփելու և որոշումը վերջնական տեսքի բերելու համար:
 Մեկ այլ որոշմամաբ կառավարության անդամները  հավանություն են տվել «Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկավորման շուկայի զարգացման» հայեցակարգին, ըստ որի այդ շուկայի զարգացման անհրաժեշտությունից ելնելով, ընդգծվում է տնտեսական զարգացման 4 առանցքային խնդիր՝ բնակարանաշինական, ֆինանսական միջնորդավորման ինստիտուտների զարգացման, հիպոթեքային ֆինանսավորման կայուն և գործունակ մեխանիզմների ստեղծման, սոցիալական խնդիր: Հարցը ներկայացնող Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրայանն ընդգծել է, որ բնակշինարարության ֆինանսավորման  կայուն և գործունակ համակարգերի զարգացումը անցումային տնտեսություն ունեցող երկրների կառավարությունների համար կարևոր խնդիր է, որը նպատակաուղղված է քաղաքաշինության, ազգաբնակչության ցածր և միջին եկամուտ ունեցող խավերի բնակարանային և այլ կենսական կարիքների բավարարմանը: Հայեցակարգում նշված նպատակների ու խնդիրների իրականացումը ուղղված է նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված ռազմավարական ծրագրերի, մասնավորապես, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Միջնաժամկետ ծախսերի ծրագրի տնտեսական և սոցիալական հեռանկարային նպատակների իրագործմանը:
 Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում  գտնվող անտառային նշանակության հողերում տարիներ ի վեր կատարվել են հողազավթումներ և ապօրինի կառուցապատումներ, խնդրի կարգավորման և վերահսկելի դարձնելու նպատակով, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է Նորք-Մարաշ համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացնել 46.5 հա մակերեսով հողամասեր և ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել Երևան քաղաքի հեռուստակենտրոնի շրջակա տարածքում անտառազուրկ 56.7 հա մակերեսով հողամասում անտառի վերականգնման ծրագիր: Որոշման մեջ նշված բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ ընդգրկվող հողերում հողօգտագործումների և գույքային իրավունքով ծանրաբեռնվածությունների հաշվառման և գույքագրման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
 Գործադիրը այսօրվա նիստում որոշում է ընդունել նաև էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների մասին:
 Կառավարությունը, ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 3 մլն 200 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Սյունիքի մարզի «Մեղրու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի  հիմնանորոգման նպատակով:
 Մեկ այլ որոշմամբ  30 մլն դրամ է հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արաքս գետի Գետաշեն տարածքում 100 մետր երկարությամբ պատնեշի հրատապ վերականգնման նպատակով: Եվս 1 մլն 950 հազար դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու համար, 2004թ. հունիսի 23-ին Ստրասբուրգում կայանալիք  «Նանսենը և հայերը. Եվրոպայի մարդասերի առաջատար պայքարը հանուն փախստականների իրավունքի» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով:
 Նիստում հավանություն է տրվել «Դատավորի կարգավիճակի մասին», և «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ դատաիրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, օրենքների նախագծերի ընդունմամբ, ըստ հարցը ներկայացնող Արդարադատության նախարարի,  հստակություն կմտցվի դատավորի լիազորությունների դադարեցման, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի, կարգապահական տույժերի տեսակների սահմանման հարցում, կլուծվի տարբեր օրենքներում նույն դրույթների կրկնության հարցը:
 «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է  ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ, երկարաժամկետ, միջին ժամկետայնության, ինչպես նաև միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, դրանց տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը:
 «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Թանգարանների սուբսիդավորում», «Այլ թատրոնների և  համերգային կազմակերպությունների սուբսիդավորում» ծրագրերով Երևանի քաղաքապետարանին, Արարատի և Շիրակի մարզպետարաններին նախատեսված՝ համապատասխանաբար 46 մլն 830.7 հազար դրամ, 15 մլն 214.9 հազար դրամ և 5 մլն 97.9 հազար դրամ գումարների բաշխումը, ըստ առանձին կազմակերպությունների:
 Ի կատարումն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի14-ի N 585-Ն որոշման, գործադիրը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
  Կառավարության անդամները համաձայնություն են տվել«ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
 Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում որոշում է ընդունվել նաև «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ», «Կոնտակտ-մամուլ»  ՓԲԸ-ների  և մի շարք այլ ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ:
 Գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի, Արմավիրի և Լոռու  մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
 Նիստում որոշում է ընդունվել ապրիլի առաջին կիրակին «Երկրաբանի օր», մարտի 23-ը՝ «Օդերևութաբանի օր» և հունիսի 5-ը՝ որպես «Բնապահպանի օր» նշելու մասին: 
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ