Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստում

 

            ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հարգարժան նախագահ,
 մաքսային ծառայությունների և պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
           Երկրի կառավարության, ամբողջ հայ ժողովրդի անունից ողջունում եմ ձեզ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստի մասնակիցներիդ:
         Համագործակցության պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք միտված են մեր երկրների առևտրաարդյունաբերական ներուժի առավելագույնս լիարժեք օգտագործմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարին և ներքին շուկաները ստվերային ու կոնտրաֆակտային ապրանքներից պաշտպանությանն ուղղված համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը:
           Ի զարգացումն  Համագործակցության պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշումների, ձեր գերատեսչությունների կողմից բարելավվում է մաքսային իրավախախտումների կանխարգելմանն ուղղված փոխհամաձայնեցված օպերատիվ միջոցառումների և համատեղ գործողությունների իրականացման մեխանիզմը:
        Կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել միջգերատեսչական մակարդակի առավել գործնական որոշումների ընդունման վրա: Անհրաժեշտ է հրաժարվել դեկլարատիվ որոշումներից ու հայտարարություններից, իրականացնել մաքսային ոլորտում արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրային բազայի կիրարկման գործնական միջոցներ, ձևավորել դրա իրագործման համապատասխան արդյունավետ մեխանիզմներ:
         Վստահ եմ, մեծ գաղտնիք հայտնած չեմ լինի, եթե ասեմ, որ հանցավոր ընկերություններն են մեծապես ձևավորում  ստվերային տնտեսությունը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, պայքարը մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պետք է մնա Համագործակցության պետությունների նաև մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:
           Ելույթիս ավարտին թույլ տվեք մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և լիակատար փոխըմբռնում ձեր մասնագիտական գործունեության մեջ՝ ի շահ Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ երկրների:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ