Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 մարտի 2001

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության և դոնոր կազմակերպությունների միջև ստորագրվեց 2001 թվականի մարդահամարի իրականացման աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հուշագիրը ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, իսկ դոնոր կազմակերպությունների կողմից՝ ՀՀ-ում ՀԲ-ի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Թ. Իոնսը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Ք. Սիմոնսը և ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող Կատիցա Չեկալովիչը: Դեռևս 2000թ. փետրվարի 19-ի թիվ 78 որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամար անցկացնելու մասին», կառավարությունը ստեղծել էր մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի նախագահությամբ: Միջազգային դոնոր կազմակերպություններն՝ ի դեմս Համաշխարհային բանկի, Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալության, Միավորված Ազգերի Կազմակերպության բնակչության հիմնադրամի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության, իրենց մտադրությունն էին հայտնել ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել 2001 թվականի մարդահամարի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ռեսուրսները համալրելու համար: Այդ մտադրությունը վավերացվեց այսօրվա հուշագրի ստորագրումով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ