Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 նոյեմբերի 2016

Քննարկվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները




Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վարկային ծրագրերի շրջանակում Եվրոպական ներդրումային բանկից ստացված տեխնիկական աջակցության համար և նշել, որ այն էապես բարձրացնում է տրամադրվող վարկերի նպատակայնությունը և արդյունավետությունը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն այսուհետ էլ ավելի բծախնդիր կերպով է մոտենալու վարկային միջոցների ծախսմանը՝ հաշվի առնելով դրանց նպատակն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը: Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է ՀՀ կենտրոնական բանկի և ԵՆԲ-ի միջև ստորագրվելիք ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է առավել զարգացնել փոխգործակցությունը, և որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստվում է այս բնագավառների զարգացման ուղղությամբ ներկայացնել նոր ռազմավարություններ: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ստեղծվելու են ոլորտային նոր հիմնադրամներ, որոնք ուղղված են լինելու բիզնեսի խթանմանը և այս ուղղությամբ ևս հնարավոր է ընդլայնել գործակցությունը կառավարության ու ԵՆԲ-ի միջև:
Յան Վապավուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին և ընդգծել, որ ԵՆԲ-ն պատրաստ է այդ ուղղությամբ ևս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին: Միաժամանակ Յան Վապավուրին գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ և նշել, որ ԵՆԲ-ն մեծածավալ միջոցներ է ուղղել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Նա վստահություն է հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:
Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ