Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 նոյեմբերի 2016

Վարչապետը հանձնարարել է տեսչական ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով. տեսուչը պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող»









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Տեսչական ստուգումների վերաբերյալ գործադիրի ղեկավարը հանձնարարական է տվել Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին: «Յուրաքանչյուրն իր մասով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից՝ առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես «վերահսկող», այլ «աջակցող»: Պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին՝ իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում: Համագործակցության ձևավորման համար մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ»,-ասել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք նշանակող. «Տնտեսվարող սուբյեկտին տրվում է բացթողումները լրացնելու ժամկետ, եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»:


Իրան հայկական արտադրանքի արտահանման խթանման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
 

Կարեն Կարապետյանն արտահանման խթանման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով հանձնարարական է տվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: «Հանձնարարում եմ աշխատանքային խմբին աշխատել իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետությունում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով: Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Կարծում եմ, որ հանձնարարականը պարզ է. ունենք հարևան մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին զբաղեցնել՝ մեր մասշտաբներով»,
-նշել է գործադիրի ղեկավարը:
Միաժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:


Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները նախատեսվում է տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով
 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման վերաբերյալ: «Տնտեսվարող սուբյեկտների և պետական մարմինների շփումը կրճատելու նպատակով, իրավաբանական անձանց էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հանձնարարականի ուսումնասիրության արդյունքները հաշվի առնելով՝ հանձնարարում եմ 3 շաբաթվա ընթացքում ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն՝ իրավաբանական անձանց տրվող լիցենզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Առաջարկում եմ բացառություն սահմանել միայն Պաշտպանության նախարարության և Միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տրվող որոշ լիցենզիաների համար՝ հաշվի առնելով, որ դրանք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր»,-ասել է Կարեն Կարապետյանը:
 

Վարչապետը հանձնարարել է ներդրումային ծրագրեր ներկայացնել
 

Կառավարության ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է ներդրումային ծրագրերին. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ձևավորվել է ներդրումային ծրագրերի ներկայացման միասնական հարթակ: Հրավիրում ենք բոլոր գործընկերներին, ովքեր ունեն ներդրումային ծրագրեր, ներկայացնել դրանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Նախարարության էլեկտրոնային կայքում արդեն իսկ տեղադրված են ներդրումային ծրագրերի լրացման միասնական ձևաչափերը, դրանք տրամադրելու հասցեները և պատասխանատու մասնագետների տվյալները: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրեր: Սա չի նշանակում, որ եթե մեկ ամիս հետո նոր ներդրումային ծրագիր լինի, պետք չէ ներկայացնել»:
Գործադիրի ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ներդրումային ծրագրերը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը, ընտրված իրատեսական ծրագրեր ներկայացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև պոտենցիալ ներդրողներին և եռամսյակի կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ գործընթացը շարունակական է լինելու. «Այս կոչը վերաբերում է բոլոր բիզնեսմեններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այնպես չէ, որ բիզնեսմենը չի կարող առաջարկություն ներկայացնել: Գաղափարն այն է, որ կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք ստեղծել հատուկ խրախուսման ֆոնդ, որով բիզնեսին պետք է աջակցենք: Կարծում եմ, որ մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն միշտ ունեցել ենք և կունենանք, մեզ պետք են ծրագրեր, որոնք հիմնավոր են և կտան մաքսիմալ էֆեկտ, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել»:
Արտասահմանյան ներդրումների խթանման առումով վարչապետն անհրաժեշտ է համարել նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի օտար լեզուներով թարգմանությունը և հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հետևողական լինել այդ հարցում:


Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ-ի նախագահին հորդորել է իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային

Վարչապետի վերջին դիտարկումը վերաբերել է տեղական արտադրողներին, մասնավորապես, վերջերս Երևանի գարեջրի գործարանի հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը: «Հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն ազդեցության լծակներ այստեղ չունի, բայց դա չի զրկում մեզ կարծիք արտահայտելու հնարավորությունից: Ուստի պարոն Շաբոյանին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ հորդորում եմ իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, և կա լուրջ մրցակցություն: Բացի դրանից, ես հանդիպել եմ այդ գործարարներին, ովքեր հիմնավորում են, որ շահութաբաժինն առավել չի դրած, և այդ իսկ պատճառով խնդրում եմ մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին», - նշել է Կարեն Կարապետյանը:


Նախատեսվում է ապօրինի հարստացման քրեականացում. ապօրինի հարստացած անձին սպառնում է ազատազրկում, գույքի բռնագրավում
 

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունած Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է դեռևս 2005թ. մայիսի 19-ին և վավերացրել 2007թ. մարտի 8-ին։ Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմք ընդունելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը: Օրենսգրքում նախատեսվող` ապօրինի հարստանալը հանցակազմի վերլուծությունը հանգում է, մասնավորապես, հետևյալին. ապօրինի հարստանալը հանցակազմի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա: Այսինքն` հանցակազմի սուբյեկտ են դիտարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը (բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը): Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է խնդրո առարկա հանցակազմի սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսել ազատազրկումը, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և գույքի բռնագրավումը: Մասնավորապես, ելնելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաների ընդհանուր տրամաբանությունից, առաջարկվում է սահմանել ազատազրկում` երեքից վեց տարի ժամկետով: Օրենսդրորեն թվարկվել են ապօրինի հարստացման հիմնական դրսևորումները` այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը: Այսպես, ապօրինի հարստացման դրսևորումներն են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Քննարկվող հանցակազմում էական չափը հստակեցնելու համար սահմանվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 310.1-րդ հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Կառավարության հավանությանն է արժանացել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը: Օրինագծով համապարփակ կկարգավորվի գործարքների այն շրջանակը, որով վճարումները չեն կարող կատարել կանխիկ ձևով, վճարումներ կատարելու առանձնահատկությունները, ինչպես նաև սուբյեկտների այն կազմը, որոնց կողմից գործառնությունները ենթակա են նման կարգով վերահսկման: Միաժամանակ, նախագծով կանխիկ դրամով սահմանափակումները կիրառելի են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց նկատմամբ: Արդյունքում՝ կնվազեցվի կանխիկ շրջանառությունը, կմեծացվեն ֆինանսական միջնորդության ծավալները, կուժեղացվի հարկային վարչարարությունը և պայքարը ստվերային տնտեսության դեմ:


Օպտիմալացում, կրճատում, պետբյուջեի ծախսերի տնտեսում
 

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների, պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակով, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Եվ այսպես՝ համապատասխան որոշմամբ կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը, և կստեղծվի Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն: Արդյունքում պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորի հաշվին՝ 36-ի փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետբյուջեի ծախսերի նվազեցման: Մասնավորապես, վերոնշյալ ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն մոտ 50 մլն ՀՀ դրամով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթն առցանց տարբերակով (armef.com կայքի միջոցով) տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է. պետբյուջեից այդ նպատակով 2016թ. տրամադրվել է 99312.5 հազար ՀՀ դրամ սուբսիդիա: Ընկերության գործառույթները կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը:
Գործադիրի համապատասխան որոշմամբ կդադարեցվի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Հիմնարկի գործառույթները կանցնեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին: Առաջին փուլով նախատեսվում է 60 մլն ՀՀ դրամի տնտեսում:
Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող մարզադպրոցների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նպատակահարմարության և գործառույթների չկրկնվելու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Ըստ այդմ, միացման ձևով կվերակազմավորվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության գործող մի շարք ՊՈԱԿ-ներ՝ նույն գործառույթներ իրականացնող վեց մարզադպրոցների թիվը կդառնա երեք: Արդյունքում կտնտեսվի մոտ 20-25 մլն ՀՀ դրամ:

 

Կընդլայնվի ՔԿԱԳ ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը

Նոր ծառայությունների ներդրման միջոցով քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնմամբ և որակի բարելավմամբ պայմանավորված՝ գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառմամբ մատուցվող ծառայությունները նոր տեսակի ծառայություններով համալրելու միջոցով էականորեն կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը: Այսպիսով, կընդլայնվի քաղաքացիական կացության ակտերի և ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը, կներդրվեն նոր ծառայություններ (օրինակ՝ երկլեզու տեղեկանքի տրամադրումը), որոնք միտված են բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և խնայել քաղաքացիների միջոցներն ու ժամանակը: Առաջարկվող ծառայությունների ներդրման արդյունքում էականորեն կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարելավվի նշված ոլորտում ծառայությունների մատուցման ոլորտը:
Գործադիրը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը և պայմանները: Համապատասխան որոշմամբ նախատեսվում է հստակեցված ժամկետներում ՀՀ արտաքին գործերի նախարարությունից կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներից անմիջականորեն ստացված դիմումներով պահանջվող տեղեկանքները տրամադրել առանց փոստային ծառայության կապի միջոցների՝ էլեկտրոնային կապի միջոցով ուղարկելով անմիջականորեն ՀՀ հյուպատոսական հիմնարկներին։ Արդյունքում կկրճատվեն օտարերկրյա պետություններում գտնվող անձանց՝ ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները՝ հաշվի առնելով նաև մի շարք ծառայությունների ավելացումը, օրինակ՝ երկլեզու տեղեկանքների տրամադրումը, որոնք հնարավորություն են ստեղծում էականորեն խնայել փաստաթղթերի թարգմանության հետ կապված ծախսերը և ժամանակը: Ըստ այդմ, դիմողները հնարավորություն կունենան նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային դիմում ներկայացնել՝ տեղեկանք ստանալու նպատակով։ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ստուգման արդյունքների հիման վրա ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք կտրամադրվի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիներին։
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատորին վերապահվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման և ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները, ՀՀ արդարադատության նախարարութան կողմից ապոստիլ դրված փաստաթղթերը դիմողներին տրամադրելու գործառույթ: Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացիները և իրավաբանական անձինք նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն ծառայությունների մատուցման համար օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը, ինչը նախարարության սպասարկման կենտրոններից հեռու բնակվող կամ գտնվող անձանց համար ստեղծում է լրացուցիչ դժվարություններ՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների և ժամանակի ծախսման հետ կապված:
Նույն նպատակով էլ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով ՀՀ կառավարության կողմից լիազորված օպերատորներին կվերապահվի նաև օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքն ստանալու համար պահանջվող փաստաթղթերն ընդունելու, ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու և ստացված տեղեկանքը հայցողին տրամադրելու գործառույթ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է նախաձեռնությունը և հորդորել ՀՀ արդարադատության նախարարին հետևողական լինել գործընթացի շրջանակի և մատուցվող ծառայությունների ընդլայման հարցում:


Կապահովվի պրոբացիայի պետական ծառայության արդյունավետ գործունեությունը
 

Գործադիրը սահմանել է պրոբացիայի պետական ծառայության տվյալների շտեմարանի մեջ ներառվող տեղեկությունների հավաքման և օգտագործման ընթացակարգը՝ ապահովելով ծառայության արդյունավետ գործունեությունը: Ընթացակարգը նախատեսում է տեղեկությունը շտեմարան մուտքագրելու ձևը՝ սահմանելով հստակ ժամկետներ և առկա տեղեկությունների օգտագործման դեպքերը: Արդյունքում հնարավոր կլինի էլեկտրոնային և թղթային տարբերակով հավաքել և օգտագործել շահառուի անձնական գործի, ինչպես նաև պրոբացիայի ծառայության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները: Մասնավորապես, վերոնշյալ գործառույթները վերապահվում են պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համապատասխան ծառայողներին, ովքեր հաշվառուի անձնական գործը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան տեղեկությունները մուտքագրում են տվյալների շտեմարան՝ հետևողական լինելով նաև այդ տեղեկությունները թարմացնելու և համալրելու գործընթացին:
Կառավարությունը սահմանել է նաև գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները: Կարգավորման նպատակն է՝ տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների և նրանց հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը:


Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց


Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորելու, շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առցանց դիմումի հիման վրա ներկայացված տվյալները համադրվում են ՔԿԱԳ տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ՝ սահմանվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով: Հիմք ընդունելով առցանց դիմումի հիման վրա նպաստ նշանակելու կառուցակարգերը՝ հստակեցվում է նաև նպաստ նշանակելու դիմումը մերժելու պայմաններն ու կարգը: Կրճատվում են նաև երրորդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի համար դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը:
Կառավարությունը հաստատել է Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը: Որոշմամբ առաջարկվում է կարգավորել, մասնավորապես, համալիրի բնակարանները ձեռք բերելու ցանկություն հայտնած ընտանիքների հայտավորման, նախընտրելի բնակարանների ամրագրման և այդ բնակարանի բաշխման վիճակահանության կազմակերպման գործընթացի հետ կապված հարցերը:


Այլ որոշումներ
 

Գործադիրն ընդունել է «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր-2017թ. հունվար ամիսների ընթացքում ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով:
Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012թ. հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարելու նպատակով՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:
Գործադիրի հավանությանն է արժանացել հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակը հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման և արդիականացման համար հեռանկարային երկարաժամկետ և ընթացիկ փոխկապակցված ծրագրերի մշակման ռազմավարության սահմանումն է: Հիմնական ուղղություններն են՝ ՀՀ-ում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթների տարածումը և զարգացումը, մարզաձևի համապատասխանեցումը նոր տնտեսական հարաբերություններին և ժամանակակից պահանջներին: Որոշմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարվել է կառավարություն ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ