Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 հունիսի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է  Ըմբշամարտի միջազգային ‎Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,  մրցումների անցկացման պատասխանատու  Միշել Դյուսոնին, որը մեր երկիր է ժամանել 2005թ. նախատեսված հունա-հռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտերի Եվրոպայի առաջնությունների  անցկացման համար Երևանի հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Նա նշել է, որ արդեն այցելել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել պայմաններին, որոնք, ըստ պարոն Դյուսոնի, համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին և համալիրը հարմար է այդպիսի առաջանություններ կազմակերպելու համար: Ըմբշամարտի միջազգային ‎Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի համոզմամբ, երկրի ընտրության հարցը քննարկող իր գործընկերները ևս,ամենայն հավանականությամբ, նույն  կարծիքին կլինեն: Պարոն Դյուսոնը, ՀՀ վարչապետի  հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և նրա ղեկավարին` սպորտի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և աջակցության համար, ընդգծելով, որ Եվրոպայի առաջնության անցկացումն այստեղ ևս որոշակի խթան կհանդիսանա Հայաստանում ըմբշամարտի զարգացման համար:
 Նշելով, որ մեր երկիրը սպորտի բնագառվառում լավ  ավանդույթներ ու բարձրակարգ սպորտսմեններ է ունեցել, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ սպորտի նկատմամբ պետական քաղաքականությունը միտված է ոչ միայն ըմբշամարտի, այլ ընդհանրապես տարբեր սպորտաձևերի զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև ‎‎   ֆիզիկական կուլտուրայի, մանկապատանեկան  սպորտի նկատմամբ մեծացող ուշադրությունը, որը հետագա հաջողությունների հիմքն է: Նա համաձայնել է պարոն Միշել Դյուսոնի այն տեսակետին, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում`  կխթանի այդ սպորտաձևի զարգացմանը մեր երկրում: Վարչապետը հավաստիացրել է, որ առաջնությունը Երևանում անցկացնելու դեպքում, կառավարությունն իր հերթին կանի հնարավորը գործադիրի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիրները լուծելու հարցում:     
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ