Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 նոյեմբերի 2016

Վարչապետ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ և անկախ լինելու խնդիր է դրված


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերին:
Վարչապետը կարևորել է պաշտոնական վիճակագրության դերը որոշումների կայացման գործում և արդյունավետ համարել Հայաստանի ու Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Նշելով, որ յուրաքանչյուր հարթակ կարևոր է մասնագիտական շփումների, փորձի փոխանակման համար՝ Կարեն Կարապետյանն օգտակար է համարել Եվրոպական միության աջակցությամբ ՀՀ վիճակագրական համակարգում ԵՄ չափանիշների ներդրումը, ինչպես նաև ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ներկայում շարունակվող աշխատանքները:
Կոնրադ Պեսենդորֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Ավստրիայի կանցլերի ջերմ ողջույնները: Նրա խոսքով՝ ՀՀ ԱՎԾ հետ տևական արդյունավետ համագործակցության փորձ է կուտակվել, այդ թվում նաև՝ Եվրոպական վիճակագիրների ասոցիացիայի շրջանակում: Ավստրիայի ԱՎԾ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եվրոպական վիճակագրական համակարգի նոր զարգացումների ներքո մշակվում են վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշներ, որոնց նպատակն օբյեկտիվ, անկողմնակալ և գիտական մտքի զարգացմանը համահունչ վիճակագրական համակարգի ձևավորումն է:
Ողջունելով նախատեսվող բարեփոխումները՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են կատարվում նաև ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն: Հաշվի առնելով օբյեկտիվ վիճակագրական տվյալների կարևորությունը որոշումների կայացման գործում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է վիճակագրական տվյալների քննարկման ժամանակ հետադարձ կապի ապահովումը, ինչը թույլ կտա հասկանալ ելակետային ինֆորմացիայի սխալմունքի հավանականությունը և հնարավորինս բացառել դա:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ