Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 նոյեմբերի 2016

Վարչապետը կարևորել է ՏՀՏ ոլորտի որակական փոփոխություններին միտված ծրագրերը







Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:
Վարչապետը լսել է ներկայացված առաջարկները և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը: «Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք: Նախ և առաջ, հաշվի առնելով զուտ բազիսային հնարավորությունները, երկրորդ՝ ժամանակակից և գիտակից կադրերը, երրորդը, չորրորդը նույնպես այդ պնդումների շուրջ են: Եթե դուք սպասում եք, որ մենք՝ չինովնիկներս, այս ոլորտում հեղափոխություն անենք, մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք: Բայց որպեսզի կարողանանք աշխատող մարդուն, շահույթի ձգտող մարդուն ոգևորել, մեր բոլոր սուբսիդիաները պետք է ուղղենք հաջողակին: Ես ուզում եմ ձեզնից ծրագրեր՝ ինչպես անենք, որպեսզի ոլորտը փոխենք», - նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի առաջնահերթ խնդիրներին և, մասնավորապես, հատկանշել մասնագետների պահանջարկի հարցի լուծումը: Արձագանքելով հանրակրթական դպրոցներում ինժեներական կրթական համակարգ ներդնելու առաջարկին՝ վարչապետը նշել է, որ երկարաժամկետ կտրվածքով դպրոցից սկսելը ճիշտ է և հեռանկարային, բայց այսօր արագ արդյունքի հասնելու համար կարճաժամկետ և առարկայական ծրագրեր են անհրաժեշտ: Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ