Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 հունիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ քարտուղարի տեղակալ Ամարջիթ Վասանի գլխավորությամբ: Պատվիրակությունը մեր երկրում է գտնվում  Ասիական զարգացման բանկին Հայաստանի անդամակցության հարցի հետ կապված    խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:
 Նշելով, որ Հայաստանն արդեն իսկ արդյունավետ համագործակցության մեծ փորձ ունի միջազգային այնպիսի հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկը և այլ կազմակերպություններ, վարչապետը մեր երկրի համար կարևոր է համարել նաև նույնպիսի համագործակցության հաստատումը Ասիական Զարգացման բանկի հետ, որի ուղղությամբ աշխատանքները տարվում են դեռևս 1997թ.-ից: Դրական գնահատելով բանկին Հայաստանի անդամակցության խորհրդատվությունները, անցկացված բանակցությունների արդյունքները, Անդրանիկ Մարգարյանը նշել է,  նկատի ունենալով ԱԶԲ-ի գործունեության հիմնական ուղղվածությունը դեպի զարգացող երկրներում տնտեսական աճի խթանումն ու չքավորության նվազեցումը, բանկին անդամակցությունը հնարավորություն կտա լրացուցիչ միջոցներ ներգրավել Հայաստանի տնտեսություն, մասնավորապես, գյուղատնտեսության, սոցիալական ոլորտի՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների համակարգի ավելի արագ զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Ասիական զարգացման բանկի միջոցով փոխշահավետ համագործակցության հաստատումը ասիական տարածաշրջանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում առաջատար հանդիսացող երկրների հետ, մեծապես կնպաստի Հայաստանի տնտեսության մեջ գերակա համարվող այդ ճյուղի խթանմանը: Վարչապետը նշել է, որ անդամակցությունը ԱԶԲ-ին կարևոր է հատկապես մեր երկրում աղքատության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացման համար ֆինանսական լրացուցիչ աղբյուրների հայթայթման հնարավորության տեսանկյունից: Մանավանդ որ, ըստ նրա, ընդհանուր առմամբ,  բանկի կողմից ֆինանսավորման պայմանները բավական գրավիչ են՝ տոկոսադրույքների և ժամկետայնության առումով: Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի անդամակցությունը ԱԶԲ-ին կարևորել է նաև բանկի մասնակից երկրների և ամբողջ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շրջանակներում մեր երկրի ճանաչելիության բարձրացման և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների հնարավոր ընդլայնման տեսանկյունից:
 ԱԶԲ քարտուղարի տեղակալ Ամարջիթ Վասանը,  արտահայտելով նաև բանկի ղեկավարության տեսակետը, գոհունակություն է հայտնել խորհրդատվությունների, այս օրերին Հայաստանում տարբեր մակարդակներով վարված բանակցությունների արդյունքներից: Նա նշել է, որ բանկի 63 մասնակից երկրների հետ խորհրդակցելուց հետո, ԱԶԲ-ի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ արդեն ժամանակն է բանակցություններից անցնելու գործնական քայլերի: Միանգամայն դրական է եղել նաև Համաշխարհային բանկի ու միջազգային ֆինանսական այլ հեղինակավոր կազմակերպությունների կարծիքը: Այդ ամենը հիմք է տալիս սկսելու բանկին Հայաստանի անդամակցության գործընթացը, որը, ըստ նրա, կտևի 6-9 ամիս:
 Ի պատասախան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է նշված ժամկետում  հնարավորինս արագ լուծելու բոլոր կազմակերպական ու տեխնիկական խնդիրները և հույս է հայտնել, որ Հայաստանի համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում կտա իր նկատելի արդյունքները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ