Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 31 մայիսի 2004

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է  հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
    Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել  և հաստատվել են` «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպության 2004թ. ընթացքում իրականացվող ծրագիրը, որի նպատակն է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ և կարիքավոր ծերերին: Հաստատվել են նաև «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող Կապանի, Տավուշի և Գյումրու տարածաշրջանների զարգացման, ինչպես նաև Մոր և մանկան առողջության ու սնուցման ծրագրերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսավորմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի և տնտեսագիտության ինստիտուտի տարածքի վերանորոգման ծրագիրը, Հայաստանի հրեական կրոնական համայնքի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է նյութապես օգնել Հայաստանի տարածքում ապրող հրեաներին, սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին, միայնակ և ծեր թոշակառուներին:
    Նիստում քննարկվել և հավանության են արժանացել նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես և նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ