երկուշաբթի, 31 մայիսի 2004
Ըստ պարոն Ափլգարթի, ընկերակցության նմանատիպ պատվիարկություններ այս ընթացքում նույն խնդրով գտնվում են Միացյալ Նահանգների կողմից ընտրված այն փոքրաթիվ՝ շուրջ մեկ ու կես տասնյակ, երկրներում, որոնք իրենց ցուցանիշներով և Հազարամյակի զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ մշակված ծրագրերով և գործնական քայլերով շահեկանորեն տարբերվում են Հազարամյակի հռչակագրին միացած մյուս երկրներից: Հայաստանն այդ երկրների շարքում է և պատվիրակության ղեկավարի խոսքերով, ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվելիք զարգացման աջակցությունը, որի մասին երկու տարի առաջ Մոնթերեյում (Մեքսիկա) «Զարգացման ֆինանսավորում» թեմայով հրավիրված միջազգային գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, նպատակ ունի աջակցել զարգացումը, կայուն աճն իբրև առաջնայնություն ընտրած երկրներին՝ այդ քաղաքականության իրագործման ճանապարհին հաջողություններն անշրջելի դրաձնելու նպատակով:
Փաուլ Ափլգարթը ՀՀ վարաչպետին ծանոթացրել է աջակցության տրամադրման պայմաններին՝ ընդգծելով, որ այն ստացող երկրներն ազատ են ծրագրի առաջնայնություններ ընտրելու հարցում և որևէ սահմանափակում, նախապայման չի դրվում երկրի առջև: ԱՄՆ կառավարությունը միայն կհետևի տվյալ երկրի նախապատվությամբ կազմված ծրագրի կատարման ընթացքին, արդյունավետությանը, որից էլ կախված կլինի ֆինանսավորման շարունակականությունը: