Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մայիսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հավանություն է տվել հանրակրթության պետական կրթակարգին: Այն ներառում է կրթակարգի սահմանումն ու գործառույթները, նպատակներն ու բարեփոխումների ռազմավարությունը, նախադպրոցական, միջնակարգ, հատուկ կրթության պետական չափորոշիչների ձևավորման սկզբունքները, գնահատման հիմնական սկզբունքներն ու գործառույթները, ուսուցիչներին ներկայացվող ընդհանրական պահանջները և այլն: Որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարվել է՝ մեկամսյա ժամկետում  կառավարություն ներկայացնել հանրակրթության պետական կրթակարգի ներդրումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է  նաև «Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը», որով կարգավորվում են հանրակրթության պետական չափորոշիչների և առարկայական չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները, հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:
 Լրացում կատարելով ՀՀ կառավարության 1997թ. մայիսի 29-ի «ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ, գործադիրը նշված ցանկի «Կրթություն»  բաժինը լրացրել է հայոց լեզու և գրականություն, օտար լեզու, ֆիզիկական կուլտուրա (մարմնամարզություն) և սպորտ, զինվորական մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտություններով:  
 Կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշվել է օրինագիծը անհետաձգելի համարել և առաջարկել ՀՀ Ազգային Ժողովին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:
  Կառավարությունը հաստատել է ՀՀ  2004թ. պետական բյուջեով հակասողանքային միջոցառումների իրականացման համար նախատեսված աշխատանքների բացվածքը: Որոշմամբ հակասողանքային միջոցառումների իրականացման, ինչպես նաև տարբեր բնակավայրերում սողանքների հետևանքով վթարված տների բնակիչների բնակարանային  խնդիրների լուծմանն աջակցություն ցույց տալու նպատակով, ֆինանսական միջոցներ են հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Լոռու մարզպետարաններին: Այդ նպատակով նաև  վերաբաշխում է կատարվել  «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև փոփոխություններ՝ ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ: 
 Գործադիրը, ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից, 36 մլն 72.5 հազար դրամ է հատկացրել Վայոց Ձորի մարզպետարանին՝ Վայքի N1 դպրոցի տանիքի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման համար, ինչպես նաև Զառիթափ գյուղի մանկապարտեզի տանիքի վերանորոգման նպատակով Զառիթափի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար, Ռինդ գյուղի մանկապարտեզի հատակի վերանորոգման նպատակով Ռինդի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու, Գլաձոր համայնքի անավարտ մարզադաշտի ցանկապատման և ջրամատակարարման ցանցի կառուցման նպատակով Գլաձորի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:
  Մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետարանին, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից,  հատկացվել է  24 մլն դրամ և 2,55 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, այդ թվում՝ Քարաշեն գյուղի խմելու ջրի ավերված ջրատարի 3 կմ հատվածի վերանորոգման նպատակով ՝ 7 մլն դրամ, Քարաշեն գյուղի  ճանապարհի ու կամրջի վերանորոգման նպատակով  Քարաշենի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար՝ 5 մլն դրամ,  Գորիս քաղաքի N1 և N5 մանկապարտեզների գազաֆիկացման և ջեռուցման համակարգերի վերակառուցման նպատակով Գորիսի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար՝ 8 մլն դրամ, Կապան քաղաքի Շինարարների թաղամասի N10 միջնակարգ դպրոցին հարող տարածքում տեղի ունեցած սողքի հետագա ընթացքի կանխարգելման և մակերևութային ջրերի հեռացման աշխատանքների կանոնավորման նպատակով  Կապանի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար՝ 2 մլն 500 հազար դրամ:
  Այլ որոշումներով կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, Լոռու մարզպետարանին հատկացրել է 15 մլն դրամ՝ Վանաձորի N19 դպրոցին կից մարզադաշտի շինարարության նպատակով, ինչպես նաև 22 մլն 552.4 հազար դրամ՝ Օձուն գյուղի թիվ 1 դպրոցի վերանորոգման աշխատանքների համար:
 Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ 2004թ. ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկը: Որոշման ընդունումը պայմանավորված է ներկրման և արտահանման գործընթացներում, ինչպես նաև ներքին շուկայում վերահսկելիության, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրով  Հայաստանի ստանձնած պարտավորությունների  կատարման անհրաժեշտությամբ:
 ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով, կառավարությունը հաստատել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին,  620 քմ. ընդհանուր մակերեսով: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները  և դրանց օտարման գոտին գրանցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում:
 Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Ապահովագրության մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման  և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Որոշում է ընդունվել նաև նշված օրինագծերի փաթեթը անհետաձգելի համարելու վերաբերյալ: 
 Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Փոփոխությունները բխում են «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, որոնցով կարգավորվում են պետական տեսուչի գործունեության  ուղղություններին համապատասխանող իրավունքները: Որոշումը կնպաստի երկրագործության ոլորտի կառավարման մարմնի, հողօգտագործող տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների փոխհարաբերությունների կարգավորմանը, երկրագործության պետական տեսչության գործունեության հստակեցմանը:
 «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N17 հավելվածին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը, որը ներկայացվել է ավիացիոն անվտանգության ոլորտում Միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների զննման միջոցառումների պատշաճ իրականացման ու օդանավի անձնակազմի անդամների, ուղևորների կյանքի ու առողջության պահպանման ապահովման նպատակով: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին՝ իրենց առաջարկներն ու դիտողությունները ներկայացված նախագծի վերաբերյալ քննարկելու հարցը ներկայացնող կողմի հետ:
     Այսօրվա նիստում կառավարությունը Սևանա լճից 2004թ. ոռոգման շրջանում ջրի բացթողման չափաքանակը սահմանել է 120 մլն խոր.  մետր, ինչպես նախորդ տարիներին:
  
     
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ