Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի Պետական խորհրդի, Բելառուսի և Վրաստանի վարչապետները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետը, Բելառուսի Հանրապետության և Վրաստանի վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
ՉԺՀ կառավարության ու ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վերջին տարիներին նկատվում է հայ-չինական բարեկամական հարաբերությունների և համագործակցության դրական զարգացման միտում: Կողմերի միջև իրականացվում են բարձր մակարդակի սերտ շփումներ, անշեղորեն բարձրանում է քաղաքական փոխվստահության մակարդակը, և ընդլայնվում է գործնական համագործակցությունը տարբեր ոլորտներում: Դա մեզ մոտ գոհունակության զգացում է առաջացնում:
Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ հետագայում ևս հայ-չինական բարեկամական համագործակցությունն առաջ մղելու համար՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, բարեկամ Հայաստանին՝ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:

  ***

Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Կարեն Վիլհելմի,
Բելառուսի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները, հարուստ փորձը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն բարեկամ Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը, մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ փոխգործակցության բոլոր ոլորտներում:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Կարեն Վիլհելմի, քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, ինչպես նաև բոլոր նախանշված ծրագրերի իրականացում և ստեղծարար նախաձեռնությունների իրագործում»:

***

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական գործունեության մեջ:
Համոզված եմ, որ մեր համագործակցությունն ու համատեղ ջանքերը Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերի և ավանդական բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացման հիմք կդառնան:
Ցանկանում եմ կրկին հավաստել խորին հարգանքս և մաղթել Ձեզ արդյունավետ գործունեություն վարչապետի պաշտոնում»:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ