Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ Սպիրոս Կիպրիանուին: Ընդգծելով Հայաստանի և Կիպրոսի միջև գոյություն ունեցող քաղաքական սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է երկրի նախագահների, պառլամենտների և կառավարությունների մակարդակով, ինչպես նաև միջազգային ասպարեզում լայն փոխըմբռնմամբ և միմյանց աջակցությամբ, վարչապետն այն համարել է փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը: Սպիրոս Կիպրիանուի հետ հանդիպմանը Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և ՄԱԿ-ում հայոց ցեղասպանության հարցը առաջինը բարձրացնելու համար, նշելով, որ դարասկզբի այդ վայրագություններին ականատես է եղել նաև Կիպրոսի ժողովուրդը, որն իր ճակատագրով շատ նման է հայ ժողովրդին: Վարչապետը պատահական չի համարել երկու պետությունների և ժողովուրդների փոխըմբռնումը, նաև տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու և կայունություն հաստատելու ուղղությամբ գործադրվող մեծ ջանքերը: Մեր երկրի անունից ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել միջազգային ասպարեզում հնարավորինս աջակցել Կիպրոսին և լայնորեն համագործակցել, որի համար, ըստ նրա, ընդհանուր եզրեր շատ կան: Վարչապետը կարևորել է տնտեսական համագործակցության աշխուժացումը և այն՝ քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի, դրան կնպաստի ինչպես դեսպանների ակտիվ աշխատանքը, այնպես էլ Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի վրա դրված է նաև Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացման պարտականությունը, նաև Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ հանձնաժողովի գործունեությունը: Կիպրոսի խորհրդարանի ղեկավար Սպիրոս Կիպրիանուն ևս կարևորելով տնտեսական փոխգործակցությունը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը, նշել է, որ իր կարծիքով չկա մի հարց, որ միջազգային ատյաններում Հայաստանն ու Կիպրոսը համաձայնություն ձեռք չբերեն: Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցի բարձրացմանը, ապա պրն Կիպրիանուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այդ հարցում իր երկրի դերն ու նշանակությունը գնահատելու համար և ընդգծել, որ դա ամենաքիչն է, որին հայ ժողովուրդն արժանի է:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ