Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 սեպտեմբերի 2016

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը









Վարչապետը շնորհավորել է ԼՂՀ անկախության 25-ամյակը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակը. «Այսօր Արցախի անկախ Հանրապետության 25-ամյակն է: Այն 20-րդ դարի վերջին մեր ազգային զարթոնքի առաջին արգասիքն է: Համայն հայության հույսերով և հույզերով լեցուն, արյունով և քրտինքով օծված այս քառորդ դարը Հայաստան աշխարհի Արցախի Հանրապետության կայացման տարիներն են: Դրանք քիչ են դարերով ձևավորված պետական ինստիտուտների գործառույթներ ունենալու տեսանկյունից, սակայն ավելի քան բավարար հայկական պետական կառույցների կենսունակությունն ու լուսավոր ապագայի ներուժն ապացուցելու տեսակետից: Շնորհավորում եմ Արցախի հերոս ժողովրդին, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև մեկ անգամ ևս հավաստում հայոց այս պետականության ձեռքբերումներն ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»:

Հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ մշակման փուլում գտնվող իրավական ակտերի նախագծերին, ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ

Իրավական ակտերի նախագծերի մշակման ոլորտում հանրության իրազեկման հետ առնչվող առկա հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, կստեղծվի մեկ միասնական առցանց հարթակ, որը հնարավորություն կտա գերատեսչությունների համար իրենց կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը տեղադրել ինչպես իրենց պաշտոնական կայքում, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այդ կերպ կարող են ծանոթանալ տեղադրված նախագծերին, իսկ միասնական կայքում գրանցվելու դեպքում՝ ներկայացնել նաև իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթում: Վերոնշյալ կարգավորումները հնարավորություն կստեղծեն առցանց հետևել նախագծի հետագա ընթացքին՝ ընդունվել է արդյոք, թե ոչ, ինչպես է խմբագրվել, չընդունելու հիմնավորումները:

Կբարելավվի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակը

Կառավարության պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացվի նաև Լոռու մարզպետարանին՝ մարզի Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակի բարելավման համար: Գործընթացի իրականացման արդյունքում կապահովվի Վանաձոր համայնքի բնականոն գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2016թ. ապրիլի 22-ին Հռոմում և 2016թ. հունիսի 15-ին Երևանում կնքված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման համաձայնագրի կնքումով պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման ընդունումը հնարավորություն կտա իրականացնել ծրագիր, որը նպատակաուղղված է Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերի ագրոէկոլոգիական առումով առավել ռիսկային տարածքների բնակիչների ընդհանուր կարողությունների ուժեղացմանը և նշված մարզերում համայնքային դեգրադացված հողերի վերականգնմանը:
Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի՝ արոտների և խոտհարքների (բնական կերահանդակներ) 2016թ. կադաստրային գները և զուտ եկամուտները, ինչը համայնքներին հնարավորություն կտա մեթոդապես ճշգրիտ հիմքերի վրա դնել գյուղատնտեսական հողատեսքերի գների սահմանումը, հողի հարկի, վարձավճարի, գրավի նորմաների որոշումը, արդյունավետ հողօգտագործման տարբեր բնույթի հարաբերությունների կարգավորումը:


Գումար կհատկացվի Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1,2 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Երևանի Ս. Հովսեփյանի անվան N 115 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու և Երևանի Կարմիր Բլուր, 2-րդ նրբանցքի N 118 բնակելի տան սույն թվականի մայիսի 23-ի ուժեղ քամուց վնասված 41 քմ մակերեսով տանիքի վերականգնման աշխատանքները փոխհատուցելու նպատակով:
Հոկտեմբերի 2-5-ը Բրազիլիայում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 20-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ համաժողովը կազմակերպվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից և կարևոր նշանակություն ունի միջազգային կառույցների ու առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացման, ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում:

 

Նոր աղբավայր կառուցելու համար հատկացվել է հողամաս



Կառավարությունն ընդունել է Երևան համայնքին Նուբարաշենի աղբավայրին հարակից հողամասը նվիրելու վերաբերյալ որոշում՝ նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 1950-ական թվականներից սկսած Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում ավելի քան 30 հա մակերեսով տարածք օգտագործվում է որպես աղբավայր (Նուբարաշենի աղբավայր): Տարածքն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով որպես աղբավայր, այն չի համապատասխանում իր չափանիշներով միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում է բացառապես որպես աղբի կուտակման վայր, որի հետևանքով առաջացել են մի շարք բնապահպանական, առողջապահական, անվտանգության և աղբավայրի շահագործման խնդիրներ: Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծել, կառուցել և շահագործել նոր աղբավայր: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի կոշտ թափոնների ծրագրի շրջանակում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան՝ մեկուսացնել առկա աղբավայրի որոշ տարածքները: Նշվել է, որ նվիրաբերվող հողամասը անտառածածկ չէ, անմշակ տարածք է, և այն այսօրվա գործող քաղաքային աղբավայրի շարունակությունն է:
Գործադիրն ընդունել է «ՀՀ Արարատի մարզի Դաշտաքար գյուղական համայնքին գույք նվիրաբերելու մասին» որոշում. համայնքի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող 0.39 հեկտար մակերեսով հողամասը կնվիրաբերվի համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, ծրագիրն իրականացնելու նպատակով կատարվել են նախնական աշխատանքներ:


Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հանրաքվեի մասին», «Հանրակրթության մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված փաթեթով նախատեսվող փոփոխությունների ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումն ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Սահմանադրությանն համապատասխանեցումը՝ դրանով իսկ ապահովելով ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի առաջիկա բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում: «Տեղական ինքնկառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է՝ տեղական ինքնակառավարման, համայնքի և նրա բնակիչների նոր հասկացությունների սահմանում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Եվրոպական խարտիայի պահանջներին և միջազգային փորձին, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և համայնքի խնդիրների ընդհանուր բնութագրի ընդհանրական սահմանում և այլն: Կարևորելով օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին 10 օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, քննարկել և գալ ընդհանուր հայտարարի բոլոր հարցերի շուրջ:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ներկայացված օրենքի նախագծերով կկարգավորվեն ընդերքօգտագործման թափոնների և օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները: Փաթեթի ընդունումը կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը:

Այլ որոշումներ

Գործադիրի նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ի կատարումն վարչապետի հանձնարարականի, որոշ մանրամասներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2014 թ. Հայաստանի Հանրապետության դեմ կայացվել է 4 վճիռ, որոնց համար սահմանվել է ընդհանուր 166 հազար եվրո հատուցման գումար, 2015թ.՝ 8 վճիռ՝ մոտ 86 հազար եվրո, 2016թ.՝ 8 վճիռ՝ մոտ 83 հազար եվրո:
ՀՀ վարչապետին կից տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի գործունեությունը ՀՀ կառավարության աշխատակազմում ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշումներ: Հիմնավորման համաձայն՝ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի քարտուղարությունը ՀՀ կառավարության աշխատակազմ տեղափոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդի 10.08.2016թ. նիստում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականով: Արդյունքում ակնկալվում է տեսչական համակարգի օպտիմալացման աշխատանքների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպում:
ՀՀ քաղաքացիներին Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն իրենց ննջեցյալների գերեզմաններն այցելելու հնարավորություն ընձեռելու նպատակով կառավարությունն ընդունել է «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը:
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության էլեկտրոնային կայքում նախատեսվում է տեղադրել «Կառուցապատողի ուղեցույցի» ռուսերեն և անգլերեն լեզուներով թարգմանված տարբերակները: «Կառուցապատողի ուղեցույցը» մանրամասնում է հանրապետությունում կառուցապատման գործընթացի հաջորդական քայլերն՝ ըստ տարբեր բարդության օբյեկտների համար սահմանված առանձնահատկությունների, ներառելով յուրաքանչյուր ընթացակարգի համար պահանջվող ժամանակն ու գումարը և պարունակում հղումներ համապատասխան իրավական ակտերին:
Գործադիրի հավանությանն է արժանացել Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությունը և 2016-2020թթ. գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ՝ կսահմանվեն ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողություններն՝ ուղղված երեխաների և դեռահասների առողջության պահպանման ոլորտի նորմատիվային բազայի արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը, երեխաներին և դեռահասներին ցուցաբերվող բուժօգնության մատչելիության, որակի ապահովմանը և այլն:
Կառավարությունը սահմանել է.
- ՀՀ դրոշի և ՀՀ զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները, որոնք, որպես պարտադիր պայման, կկիրառվեն տպագրությունում, հեռուստա-ռադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ դրոշի գույների համադրության` միջազգային գունային ստանդարտների և հստակ գունային գամմաների չափորոշիչների գործածմամբ, գրաֆիկագունային ձևաչափերի ամրագրմամբ և ՀՀ զինանշանի գործածվող գունային գամմաների հստակեցմամբ ու զինանիշագիտության կանոններին ու ավանդույթներին համապատասխան առանձին դետալների, ընդհանուր կոմպոզիցիայի շտկմամբ, «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքների պահանջներով, ինչպես նաև ՀՀ վարչապետի համապատասխան որոշման պահանջով:
-փախստականի նույնականացման քարտ, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը: Մասնավորապես, փախստականի նույնականացման քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալն անհնարին կարող է համարվել այն դեպքում, երբ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, կամ ստացիոնար բուժում է անցնում բժշկական հաստատությունում, կամ հաշմանդամության, հիվանդության, տարիքային, կամ այլ խնդիրներով պայմանավորված զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից:
-բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների համապատասխան հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը:
 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ