Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 մայիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հարցերով տարածաշրջանային հատուկ ներկայացուցիչ Եժի Օսյատինսկուն և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեին: 
 Ողջունելով ՄԱԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Հազարամյակի հռչակագիրը կյանքի կոչելուն ուղղված ջանքերը, վարչապետը նշել է, որ Հայաստանը, որպես անցումային փուլում գտնվող պետություն, մեծ կարևորություն է տալիս Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը մեր երկրում: Դրանք, ըստ նրա, սերտորեն շաղկապվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ և պատահական չէ, որ Հազարամյակի զարգացման նպատակների կատարման ցուցանիշներն ընդգրկվել են նաև ԱՀՌԾ-ում: Ներկայացնելով Հայաստանի կառավարության մոտեցումը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ կառավարությունը դրանք դիտում է որպես փոխլրացնող ծրագրեր, որոնցում սոցիալական խնդիրների լուծումը զուգակցվում է մարդկային զարգացման ընդհանուր նպատակներին: Այս իմաստով վարչապետը կարևորել  է նաև քաղաքացիական հասարակության ներգրավումը նշված ծրագրերի մշակման և իրականացման գործում, քանի որ, ըստ նրա, ինչպես աղքատության հաղթահարման, այնպես էլ մարդկային զարգացման խնդիրները հեռանկարային նպատակ պետք է լինեն ոչ միայն իշխանությունների, բոլոր քաղաքական ուժերի, այլև ամբողջ քաղաքացիական հասարակության համար:
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը 2001թ. արդեն իսկ ներկայացրել է ՀԶՆ-ների վերաբերյալ իր զեկույցը, ներկայումս ընթացքի մեջ է երկրորդ զեկույցի կազմման գործընթացը, որտեղ կամփոփվեն վերջին երկու-երեք տարիներին Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նա մեկ անգամ ևս հավաստել է այդ ուղղությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ սերտ համագործակցությունը շարունակելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը:
 Տարածաշրջանային հատուկ ներկայացուցիչ, դոկտոր Եժի Օսյատինսկին  տպավորիչ է համարել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանում ձեռքբերված հաջողությունները, նշելով, որ առաջընթացի արձանագրումը նույնքան կարևոր է, որքան և նպատակներին հասնելը: Իսկ առավել կարևորը, ըստ նրա, ծրագրի իրագործման կամքի առկայությունն է, ինչը Հայաստանում կա: Եժի Օսյատինսկին ևս ընդգծել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի և Հազարամյակի զարգացման նպատակների համատեղ իրագործումը, ինչպես նաև դրանում քաղաքացիական հասարակության լայն մասնակցության  ապահովմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը: Միաժամանակ,  նա նշել է, որ չնայած հաջողություններին, դեռևս անելիքներ կան՝ մասնավորապես, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ նպատակների իրականացման ուղղությամբ:
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դոկտոր Եժի Օսյատինսկին համակարծիք են եղել այն հարցում, որ  միջազգային կառույցների աջկացությամբ Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերն ու բարեփոխումները նպաստում են եվրոպական արժեքային համակարգին, եվրոպական ընտանիքին Հայաստանի ինտեգրման ընդհանուր գործընթացին:     


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ