Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 օգոստոսի 2016

Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը






Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Նախորդ նիստի արդյունքների ամփոփումից և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցումներից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Մասնավորապես, քննարկվել են պետական գնումների շրջանակում ՀՀ-ում արտադրված ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրմանը, Հարկային օրենսգրքի նախագծում ՓՄՁ-ներին առնչվող մի շարք դրույթներին, ՓՄՁ-ների ու առևտրի կենտրոնների միջև գնորդ-մատակարար շղթայում առկա խնդիրներին և առևտրի կենտրոններում հայկական ապրանքներին առաջնահերթություն տալուն վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ: Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբերի շրջանակում մանրակրկիտ ուսումնասիրել ու լրացուցիչ քննարկել վերոնշյալ հարցերը և արդյունքները ներկայացնել խորհրդին:
Որպես ՓՄՁ զարգացման խորհրդի նոր անդամ՝ հավանության է արժանացել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սամսոն Գրիգորյանի թեկնածությունը: Հավանություն է տրվել նաև ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին և Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովային առանց քվեարկելու իրավունքի ՓՄՁ զարգացման խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը:

Օգոստոս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ