Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 մայիսի 2004

 ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Կատարի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սալեհ Իբրահիմ ալ- Կուվարիին (նստավայրը Թեհրան):
       Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար:  Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կատարի պետության կառուցողական դերը մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության,  կայունության և տնտեսական համագործակցության ամրապնդման գործում,  ինչը,  ըստ նրա,  բխում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի շահերից: Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել երկուստեք ջանքերը 2002թ. ՀՀ նախագահի Կատարի պետություն կատարած այցի ընթացքում ձևավորված հայ-կատարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը գործնական հունի մեջ դնելու ուղղությամբ: Նկատի ունենալով երկու երկրների միջև արդեն իսկ ստեղծված իրավապայմանագրային կայուն  բազան, կողմերը նշել են, որ ներկայումս նպաստավոր պայմաններ կան  առևտրի և տնտեսության մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար:
       Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպան Սալեհ ալ-Կուվարիին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում, հավաստելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու նրան երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: 
 
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ