Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 օգոստոսի 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին






ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են, այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդի նիստը:
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին, ԵԱՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքին, դեղերի շրջանառության ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթին, որը սկիզբ կդնի ԵԱՏՄ տարածքում դեղերի միասնական շուկայի ձևավորմանը: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցեր՝ պայմանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետու¬թյան անդամակցությամբ:
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ է Միության իրավապայմանագրային բազայի ամրապնդման ուղղությամբ և այն պետք է հավասարապես կիրառվի ու ընդունվի անդամ- պետություններում:
ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների հետագծելիության ձևավորման միջոցառումների իրականացմանն առնչվող հարցի համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնող մեխանիզմի կիրառումը: Խոսելով դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող փաստաթղթերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում դեղամիջոցների միասնական սկզբունքների և կիրառման կանոնների արագ հաստատման կարևորությունը, ինչը ԵԱՏՄ երկրներին դուրս կբերի այս ոլորտի ընդհանուր շուկա և դեղարտադրողներին կընձեռի նոր հնարավորություններ, այդ թվում՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու առումով:
Նիստի արդյունքում հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաև ստորագրվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը: Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում:


 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ