Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 օգոստոսի 2016

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում». ՀՀ վարչապետ









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, գործադիրի ղեկավարն անդրադարձել է 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական արդյունքներին. «Ես արդեն առիթ եմ ունեցել ընդհանուր առմամբ անդրադառնալ 2016 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճի խնդիրներին: Սակայն կարծում եմ, որ արդյունքներին և մարտահրավերներին հարկ է կրկին անդրադառնալ:
Այս տարի մեր առջև ծառացել էին թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: 2015թ.-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը:
Սակայն, առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին՝ 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով:
Ինչպես արդեն նշել եմ՝ ուրվագծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2016 թվականի առաջին 6 ամսվա արդյունքներով կազմել է 8.9 տոկոս:
Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը ևս շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը:
Չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը վկայում է որակապես նոր՝ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին:
Այս փոփոխությունները կարող են հանգեցնել տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության և մենք պետք է ամեն ինչ անենք այս փոփոխության հնարավորությունը փաստի վերածելու համար:
Միաժամանակ, կրկին հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում: Այդ փոփոխություններն իրողություն դարձնելու համար պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք մեր տնտեսության մարտահրավերները և հետևողականորեն ու համակարգված չեզոքացնենք դրանք:
Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև իրենց տարեկան և հեռանկարային օրակարգում գտնվող կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունները: Միայն թափանցիկ և մասնակցային գործընթացն է, որ մեզ հնարավորություն կտա ստեղծել արդյունավետ և մրցակցային գործարար միջավայր, բարձրացնել տնտեսության մրցունակությունը և կենսունակությունը»:


Կստեղծվի «Էներգաիմպէքս» ընկերություն

 

Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:
«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի սահմանված կարգով օտարում «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից շահագործում նույն անձնակազմով:


Լուծվում են բնակիչների բնակարանային խնդիրները
 

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում, որի նպատակը ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գիշերօթիկ դպրոցի ուսուցչի տանը երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է: Այդ բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ «Հայէկոնոմբանկ»-ի սեփականությունը հանդիսացող Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոց 3 հասցեում գտնվող բնակելի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասն ընդունել է որպես ՀՀ սեփականություն և նվիրել այնտեղ բնակվող ընտանիքներին:
«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:


Այլ որոշումներ

 

Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կապահովվի 2015թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի կիրարկումը, որով սահմանվել է ՀՀ-ում ապաստան հայցողների և փախստականների անվճար իրավաբանական օգնության իրավունքը:
Գործադիրի մեկ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի մասնաշենքի 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով:
Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած անձի հիշատակը հավերժացնող հուշատախտակի պատրաստման և տեղադրման կապակցությամբ ծագող հասարակական հարաբերությունները մեկ ակտով ամբողջությամբ կարգավորելու և պետբյուջեից կատարվող ծախսերի կրճատման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։
Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ, ունեցել հանդիպումներ բազմաթիվ համայնքներում: «Մենք եղել ենք նաև Մարտունիի հիվանդանոցային համալիրում, որը գտնվում է անմխիթար վիճակում և անկախությունից ի վեր այնտեղ որևէ ներդրում չի իրականացվել: Ես հանձնարարել եմ Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության նախարարություններին, մյուս գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություն: Կարծում եմ, որ այնտեղ կան մեծ հնարավորություններ՝ օպտիմալացում իրականացնելու համար: Այդ շենքերի մեծ տարածքները բոլոր առումներով ոչ արդյունավետ են օգտագործվում», - նշել է վարչապետը և հավելել, որ այդ ուղղությամբ շատ լուրջ քննարկում և աշխատանքներ պետք է իրականացվեն:
 

Նոյեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ