Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 մայիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ղասսան Ռասլանին:
 Գոհունակություն հայտնելով հայ-սիրիական հարաբերությունների ներկա մակարդակից, կողմերը նշել են, մասնավորապես, երկու պետությունների միջև իրավապայմանագրիային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծելով արդեն գործող մի շարք համաձայնագրերի շրջանակներում գյուղատնտեսության, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում հաջողությամբ զարգացող համագործակցությունը, նրանք վստահություն են հայտնել, որ ներկայումս քննարկման փուլում գտնվող պայմանագրերի ստորագրումից հետո, փոխշահավետ գործակցությունը նույն հաջողությամբ կզարգանա նաև կապի ու հեռահաղորդակցության, հարկային, մաքսային, առողջապահության բնագավառներում: Այդ տեսակետից կողմերը կարևորել են այս տարվա ամռանը Երևանում կայանալիք հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի  անցկացումը, որը,  ըստ նրանց,  նոր խթան կհանդիսանա երկկողմ գործնական հարաբերությունների զարգացման համար: Միաժամանակ, Անդրանիկ Մարգարյանը և Ղասսան Ռասլանը մտահոգություն են արտահայտել երկու երկրների միջև առևտրաշրջանառության փոքր ծավալների կապակցությամբ: Ցուցանիշների բարելավմանն ուղղված քայլերի թվում նրանք նշել են Հայաստանի և Սիրիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:
 Հանդիպման ավարտին պարոն Ղասսան Ռասլանը Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Սիրիայի ազգային տոնի 58-րդ տարելիցի կապակցությամբ  իր երկրի վարչապետ Մուհամմադ  Նաջի Ատրիին ՀՀ վարչապետի հղած շնորհավորական ուղերձի պատասխան նամակը: Նամակում Սիրիայի վարչապետը հարատև զարգացում է մաղթել երկու երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությանը և բարգավաճում՝ բարեկամ հայ ժողովրդին: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ