Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 հունիսի 2016

Վարչապետը ՀՊՏՀ շրջանավարտներին է հանձնել ավարտական պետական դիպլոմներ





ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՊՏՀ շրջանավարտ-2016» միջոցառմանը, որի ընթացքում բակալավրիատի շրջանավարտներին են հանձնվել ավարտական պետական դիպլոմներ: Գերազանցության դիպլոմները շրջանավարտներին է հանձնել վարչապետը:
Ողջունելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր մեծ կյանք է ճանապարհում մասնագետների նոր սերունդ՝ օժտված գիտելիքներով և անհրաժեշտ հմտություններով: «Դուք ամփոփում եք համալսարանական կրթության շրջափուլը, որը խիստ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում: Տեղյակ եմ, որ համալսարանում անցնող տարիներին ստեղծվել են ժամանակակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ արդիական միջավայր, հետազոտական աշխատանքի հնարավորություն, նյութատեխնիկական հիմքի վերազինում, թվային գրադարան: Հուսով եմ, որ սա տվել է իր արդյունքը, և դուք համալսարանից հեռանում եք անհրաժեշտ գիտելիքներով և անմոռանալի տպավորություններով, որոնք կօգնեն ձեզ կյանքում գտնելու ձեր արժանի տեղը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կրթված հասարակությունը պետության ամրության, երկրի զարգացման և հասարակության առաջընթացի երաշխիքն է, որին այլընտրանք չկա: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում, ամենօրյա աշխատանքում որդեգրել է կրթության խրախուսման մոտեցումը՝ հատուկ կարևորելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը: «Կասկած չկա, որ մրցունակ պետություն դառնում են, առաջին հերթին, մրցունակ կադրերով, և այս առումով գրագետ, կիրթ սերունդ ունենալն անչափ կարևոր է: Ինձ համար՝ որպես կառավարության ղեկավարի, հատկապես կարևոր է որակյալ տնտեսագետների առկայությունը, որոնք կարող են իրենց գիտելիքներով նպաստել մեր տնտեսության առաջանցիկ զարգացմանը»,- շեշտել է վարչապետը և համոզմունք հայտնել, որ լավ պատրաստված մասնագետները նոր լիցք են հաղորդելու Հայաստանի տնտեսության զարգացման գործին՝ դառնալով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործը ստանձնող պատասխանատու քաղաքացիներ: Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՊՏՀ բոլոր շրջանավարտներին և մաղթել հաջողություններ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ