Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Տիմո Լահելմային, որն օրերս իր հավատագիրն է հանձնել ՀՀ նախագահին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ այդ նշանակումով երկու երկրների և ժողովուրդների հարաբերություններն ավելի կսերտանան, նաև Հայաստանի ու Ֆինլանդիայի դեսպանների գործուն մասնակցությամբ երկու երկրների կառավարությունները հաջողությամբ կիրագործեն իրենց առջև դրված ծրագրերը: Վարչապետը հույս է հայտնել, որ բացի երկկողմ հարաբերությունների զարգացումից, Հայաստանը և Ֆինլանդիան սերտորեն կհամագործակցեն ինչպես Եվրոմիության, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում, նկատի առնելով, որ Եվրոմիությունը մտադիր է այսուհետ ավելի ակտիվ քաղաքականություն վարել տարածաշրջանում՝ մեծացնելով իր քաղաքական և տնտեսական ներգրավվածությունը տարածաշրջանի երկրներում, այդպիսով նպաստելով համագործակցության զարգացմանն ու հակամարտությունների կարգավորմանը: Վարչապետն առաջարկել է Ֆինլանդիային ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանային ծրագրերին, որոնցից մեկն էլ գարնանը Երևանում Եվրոմիության հովանավորությամբ կազմակերպվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված համաժողովի անցկացմանը Ֆինլանդիայի հնարավոր աջակցությունը և մասնակցությունը կարող է լինել: Անդրանիկ Մարգարյանը ցանկալի է համարել նաև մայիսին Նյու-Յորքում կայանալիք գործարար-համաժողովին Ֆինլանդիայի ակտիվ մասնակցությունը: Դեսպան Տիմո Լահելման, ողջունելով Հայաստանի անդամակցությունը Եվրախորհրդին, նաև Եվրոմիության հետ ակտիվ համագործակցությունը, իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ԼՂՀ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ընդգծելով, որ 1995թ. մեկ տարի աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբում, բավականաչափ տեղյակ է խնդրին և շահագրգիռ՝ դրա շուտափույթ լուծմանը: Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ֆինլանդիայի տնտեսական համագործակցությունը բավականին ցածր մակարդակի վրա է: Ըստ նրա, պատկերը հնարավոր է էապես փոխել՝ ստեղծելով անհրաժեշտ օրենսդրական դաշտ և ցուցահանդեսների ու գործարար-համաժողովների միջոցով հնարավորություն տալ երկրների գործարարներին միմյանց հետ շփվել և համագործակցության եզրեր գտնել:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ