Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 մայիսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Գործադիրը հավանություն է տվել «Կապի և  տեղեկատվայնացման ոլորտի զարգացման հայեցակարգին»: Այն ամփոփում և վերլուծում է ոլորտի ներկա վիճակը, առաջարկում առկա հիմնախնդիրների լուծման մոտեցումները և ամրագրում ոլորտի զարգացման  համաշխարհային միտումներից բխող ռազմավարական նոր ուղենիշերը (քաղաքականությունը): Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին՝ շահագրգիռ նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ հայեցակարգից բխող խնդիրների իրականացման նպատակով մշակել համապատասխան միջոցառումների ժամանակացույց և մինչև 2004թ. օգոստոսի 1-ը սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել կառավարություն:
  Կառավարության անդամները հավանություն են տվել նաև ՀՀ-ում 2004թ. առաջին եռամսյակում մասնավորեցման գործընթացի մասին հաշվետվությանը: Հարցը ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը նշել է, որ 2004թ. ապրիլի 1-ի դրությամբ մասնավորեցվել են 1880 միջին և խոշոր ընկերություն, 7216 «փոքր»  և  74 անավարտ շինարարության օբյեկտներ:
Հաշվետվության մեջ ներառված այս և մի շարք այլ ցուցանիշներ ներկայացնելուց հետո, զեկուցողը նշել է, որ նախորդ եռամսյակների համեմատ,  մասնավորեցման գործընթացում առաջընթաց չի գրանցվել: Այսպես, 2003թ. առաջին եռամսյակում մասնավորեցվել է 22 ընկերություն, երկրորդ եռամսյակում՝ 31, երրորդ եռամսյակում՝ 44, չորրորդ եռամսյակում՝ 20: Ըստ հաշվետվության,  2004 թ. առաջին եռամսյակում մասնավորեցված պետական գույքի դիմաց կատարված վճարումներն ունեն հետևյալ տեսքը. ընկերությունների բաժնետոմսերի համար՝ 691084.3 հազ. դրամ, անավարտ շինարարության օբյեկտների համար՝ 61162.0 հազ. դրամ, «փոքր» օբյեկտների համար՝ 72043.2 հազ. դրամ, ընդամենը՝ 824289.5 հազ. դրամ: Առ 01.04.2004թ. դրությամբ պետական բյուջե մուտքագրվել է 140104413.3 հազ. դրամ:
        Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է  մասնավորեցման ցանկերում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասնավորեցման կարգը, ինչպես նաև այդ գույքի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ձևը:
        «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքին համապատասխան,  կառավարությունը համաձայնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Երևանի քաղաքապետի և Արարատի մարզպետի՝ շուրջ երկու տասնյակ պաշտոնեական (ծառայողական) բնակարանների, ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու վերաբերյալ առաջարկություններին:
  Գործադիրը որոշել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Տարոնցի 5, Շիրակի 2ա, Վարդաշենի 6-րդ փողոց, 68 շենք, Կիևյան 8, Մամիկոնյանց 62, Կոմիտասի 49/4, Մոլդովական 70/2, Արցախի 4-րդ նրբ. 10 շենք հասցեներում գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհել դրանցում բնակվող՝ 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց: Հաշվի առնելով «Կանազ»  ԲԲԸ-ի փայատերերի լիազոր ներկայացուցիչների որոշումը, համաձայնություն է տրվել նաև այդ ընկերության ակտիվների կազմից, սահմանված կարգով, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի N49  հասցեում գտնվող հանրակացարանային շենքի 180 քառ. մետր մակերեսով տարածքներն առանձնացնելուն և դրանք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տնօրինությանը հանձնելուն՝ այդ տարածքներում բնակվող 1988-92թթ.  Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհելու նպատակով:
  Կառավարությունը հավանություն է  տվել  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ կառավարության 2000թ. մարտի 16-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 111 որոշմամբ այդ մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի լիազորությունները վերապահվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, գործադիրը՝ նշված օրենքում կատարած լրացմամբ, առաջարկել է այդ նախարարությունն ընդգրկել  ստուգումներ իրականացնող կազմակերպությունների ցանկում:
 Այսօրվա նիստում քննարկվել է նաև «Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կլրամշակվի ներկայացված առաջարկությունների և դիտողությունների, ինչպես նաև միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում:
 Գործադիրը հաստատել է Հայաստանի հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի  շրջանառության ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:
   «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է լուծարել «Զեյթուն մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և նրան ամրացված շենքն ու գույքը նվիրաբերել Երևանի Քանաքեռ- Զեյթուն համայնքին՝ հանրօգուտ նպատակներով օգտագործելու համար: Նկատի է առնվել նաև այն, որ թաղապետարանն իր ենթակայությամբ որևէ մշակութային օջախ չունի:
  «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Շահագործման տնտեսություն» ՓԲԸ-ն և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Պետական գույքի գնահատման և շահագործման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կառավարմանը հանձնված գույքի շահագործման և գնահատման լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
    
  Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև  միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին», «ՀՀ պաշտպանության նախարարության և Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
   Ի կատարումն ՀՀ նախագահի 2004թ. փետրվարի 19-ի ՆԿ-43-Ա կարգադրության, կառավարությունը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Պուշկինի 56-Ա հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ ամրացնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկին: Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 22-ի «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենք ամրացնելու մասին»  N 590-Ա որոշումը:
  Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է Հայաստանի հանրապետության և մարզային առաջնությունների, ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման, ինչպես նաև ՀՀ և  մարզային առաջնությունների մրցանակակիրների ու նրանց մարզիչների պարգևատրման չափերը:
 Օրակարգում ընդգրկված հարցերից գործադիրը հաստատել է նաև «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սեփականության իրավունքով այդ կազմակերպությանը հատկացվող և ամրացվող գույքի կազմն ու արժեքը:
     Նիստում հաստատվել է  ՀՀ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:
    ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 14-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 585-Ն որոշման համապատասխան, գործադիրը Թամար Պողոսյանին նշանակել է  «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն: 
       Գործադիրը հաստատել է «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրով անցկացված և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» և «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2004թ. մայիսի 12-ին հաստատված՝ «Վայոց Ձորի մարզի հողերի ինքնահոս ոռոգում» IDP/ICB/ CW-04/001 միջազգային մրցույթի արդյունքները՝ 7 մլն 599 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պայմանագրային արժեքով: Մրցույթի հաղթող են ճանաչվել համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Արփա-Սևան» և «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերություններ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության համապատասխան:
        Հաշվի առնելով Երևան քաղաքում ջերմամատակարարման և լոկալ ջեռուցման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ «Ջերմային տնտեսություն» պետական ՓԲԸ-ին անհատույց հանձնված ջերմամատակարարման օբյեկտները ջեռուցում իրականացնելու նպատակով հանձնել վարձակալության և վարձակալության պայմանագրով ստացված գումարները նպատակաուղղել «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի ֆինանսական առողջացմանը, վարձակալության չհանձնված ջերմամատակարարման օբյեկտների պահպանմանն ու շահագործմանը:
       Կառավարությունը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Գործադիրը որոշել է նաև անհետաձգելի համարել նշված օրինագծերի փաթեթը և առաջարկել ՀՀ ԱԺ-ին՝ այն քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:
    Ելնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման և օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից, կառավարությունը որոշում  է ընդունել «Սևան» ազգային պարկի  1908 մ բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասերը վարձակալության տրամադրելու առանձնահատկությունների և ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 12-ի N 927-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: 
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ