Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 մայիսի 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-ամյակը և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձը:
Այս տոնը հայ ժողովրդի միասնականության, խաղաղ ապրելու և արարելու, համերաշխության և նորօրյա հաղթանակների խորհրդանիշն է:
Մեծ է հայ ժողովրդի ներդրումն երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում և մենք հպարտությամբ ենք հիշում հարյուր հազարավոր հայորդիներին, ովքեր Մեծ հայրենականում իրենց անձնազոհությամբ, սխրանքներով, նաև կյանքի գնով կերտեցին այլատյացության, բռնության և նվաճման դեմ հաղթանակը:
Հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ 1992 թվականին վերականգնել պատմական արդարությունը՝ ազատագրելով դարեր ի վեր հայոց մշակութային մայրաքաղաք համարվող Շուշին: Մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և հանուն Արցախի ազատության և ինքնորոշման, կանխեց արցախահայության գլխին կախված ցեղասպանության վտանգը: Այս պատերազմում մեր հաղթանակը մեկ անգամ ևս վկայեց հայի ազատատենչ ոգու և վճռականության հարատևության մասին:
Հպարտ ենք, որ այսօր էլ հայ զինվորը վստահորեն և ամուր կանգնած է սահմանների առաջնագծում՝ իրականացնելով իր առջև դրված մարտական խնդիրներն ու ապահովելով Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի անվտանգությունը:
Փառք տալով մեր զոհված հերոսներին` կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ հաղթանակների առթիվ և Հայրենական մեծ պատերազմի մեր վետերաններին, Շուշիի ազատագրման մեր մարտիկներին, հայրենիքի պաշտպան այսօրվա մեր հերոսներին մաղթում քաջառողջություն, նորանոր հաղթանակներ և խաղաղ երկինք:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ