Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 8 մայիսի 2016

Ստեփանակերտում կայացել է ՀՀ և ԼՂՀ վարչապետների հանդիպումը






Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և ողջ հայ ժողովրդին Արցախի համար կարևոր ժամանակահատվածում ԼՂՀ այցելելու, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին արցախցիների կողքին լինելու, տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու համար: ԼՂՀ վարչապետը նշել է, որ չի եղել որևէ հարց, որը ՀՀ իշխանությունների կողմից մնացել է անարձագանք:
Վարչապետ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է գործնական հարթության մեջ քննարկելու ոչ միայն ընթացիկ, այլ նաև ապագային առնչվող հարցեր՝ ԼՂՀ կառավարությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնական են ու համախմբված: Վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կարողացել է հակառակորդին արժանի հակահարված հասցնել՝ ցույց տալով ագրեսորին, որ հայ ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ղեկավարներն ու անդամները կարևորել են երկու հայկական հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարության անդամները ներկայացրել են համագործակցության արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը:
 

Օգոստոս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ