Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 ապրիլի 2016

Վարչապետը պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած ՀՀ քաղաքացիներին










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների:
Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի քաղաքացիներ: Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան 3000 քաղաքացիներից, ցավոք, 400-ից ավելին հետագայում մահացան ճառագայթահարման հետևանքով, իսկ շուրջ 2000-ը մինչ օրս գտնվում են մասնագիտացված բժշկական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ: Այդ մարդիկ մեր մշտական ուշադրության ու հոգատարության կարիքն ունեն, և մենք գիտակցում ենք մեր պարտքն ու պատասխանատվությունը նրանց նկատմամբ: Կառավարությունն անում է և կանի հնարավորը «չեռնոբիլցիների» առողջապահական և սոցիալական խնդիրները լուծելու համար»:
Վարչապետի խոսքով՝ այս օրն ունի ոչ միայն վթարի զոհերի հիշատակը ոգեկոչելու, այլև սթափեցնող, զգոնության կոչ ու ահազանգ հնչեցնող նշանակություն: «Այսօր` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցի օրը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր, չխնայելով իրենց կյանքն ու առողջությունը, շտապել են աղետի գոտի` օգնության ձեռք մեկնելու բարեկամ ժողովուրդներին», - ասել է Հովիկ Աբրահամյանը և շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիային, որն ավելի քան 25 տարի Հայաստանում և ԱՊՀ երկրներում ներկայացնում է մեր երկրում բնակվող «չեռնոբիլցիների» խնդիրները, շահերը և զբաղվում է նրանց սոցիալական ու առողջապահական հարցերով:
Հայաստանի Հանրապետությունում Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար Լև Արտիշչևը, Վլադիմիր Սոկոլյանը, Երեմ Ավագյանը, Գևորգ Մելքոնյանը և Գևորգ Վարդանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, իսկ Գեորգի Վարդանյանը, Յուրա Ղուլյանը, Ռուբեն Ղարագադյանը, Սիրեկան Պետրոսյանը, Մուրադ Մուրադյանը, Արթուր Հարությունյանը, Սիմոն Իրիցյանը, Մարտին Օհանյանը, Տիգրան Կարապետյանը և Հովիկ Թաթոյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով:
Հայաստանի «Չեռնոբիլ» ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Գևորգ Վարդանյանը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական ու ծառայողական պարտքի կատարման և հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրված ՀՀ քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել՝ պետական հոգածության, սոցիալական և առողջապահական աջակցության, ինչպես նաև իրենց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ