Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 մայիսի 2004

   Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
    Հանձնաժողովը քննարկել է 2004թ. ընթացքում իրականացվելիք բարեգործական 10 ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են`  Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Դիլիջանի մանկական առողջարանի վերակառուցում» և «Երևանի Նորքի մանկատան խաղահրապարկի կառուցում» ծրագրերը։
    «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է ՀՀ բնակչությանը հասանելի և մատչելի դարձնել ակնաբուժական ծառայություններն ու օգնությունը, բարելավել դրանց որակը։
    ԱՄՆ-ի «Հայերին բժշկական օգնություն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Օգնություն Հայաստանի Հանրապետության առողջապահությանը» և «Օգնություն Հայաստանի Հանրապետության դպրոցներին» ծրագրերը, որոնցից առաջինի նպատակն է աջակցել ՀՀ-ում և ԼՂՀ-ում Հայոց բանակի մարտիկներին և նրանց ընտանիքներին, նախազինակոչային տարիքի անձանց, ինչպես նաև Կենտրոնական հոսպիտալում ու բժշկական այլ կազմակերպություններում բժշկական օգնության կազմակերպմանը, իսկ երկրորդինը՝ աջակցել ՀՀ կրթական հաստատություններին՝ նյութական և ֆինանսական օգնության կազմակերպման հարցում։  
    Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսավորմամբ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից իրականացվող ՀՀ սահմանամերձ շրջաններից տեղահանված անձանց հաշվառման և քարտեզագրման ծրագիրը, որի նպատակն է ներքին տեղահանված անձանց հայտնաբերումը ՀՀ տարածքում, համակարգչային տվյալների շտեմարանի և քարտադարանի ստեղծումը, արդյունքների համակարգչային մշակումը։
    ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչութան կողմից Երևանում իրականացվող ծրագիրը, որը նպատակ ունի բարելավել Երևանի Նոր-Նորք համայնքի՝ Միգրացիայի և փախստականների վարչության ենթակայության N 70 հասցեում գտնվող 1-ին հանրակացարանում ապրող 110 փախստական ընտանիքների կոմունալ-կենցաղային պայմանները։
    «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն-181» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Քանաքեռ-Զեյթուն համայնքի N181 մանկապարտեզի սաների կենցաղային պայմանները։
     «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների և զարգացման ծրագիրը, որի նպատակներն են կանանց մոտ քաղցկեղի վաղ ախտորոշումը, անվճար հետազոտությունների թվի ավելացումը, զանգվածային մամոգրաֆիկ հետազոտությունների անցկացումը, գինեկոլոգիական ծառայությունների ընդլայնումը, հոգեբանական ծառայությունների ստեղծումը, ընտանեկան բժշկության ծառայության ներդրումը և առողջապահական այլ ծառայությունների ստեղծումն ու իրականացումը։ 
    «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հեմոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի ստեղծման ծրագիրը։
    Նիստում քննարկվել և հաստատվել են տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։ 
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ