Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 մայիսի 2004

Մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ երկրի բարձրագույն ղեկավարության հետ պաշտոնական հանդիպումներից բացի, նախատեսվում է անցկացնել տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
 Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը նաև միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է,   ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մուրադ Գուլոյանը, ՀՀ տրանսպորտի և կապի, արտաքին գործերի, կրթության և գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարների տեղակալներ, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարներ:
 Այցի ընթացքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպումներ կունենա Ուկրաինայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Կուչմայի,  Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, վարչապետ Վիկտոր Յանուկովիչի, Ազգային ակադեմիայի նախագահ Բորիս Պատոնի և այլ պաշտոնատար անձանց հետ: Վարչապետը և պատվիրակության անդամները կայցելեն Ե. Պատոնի անվան էլեկտրաեռակցման ինստիտուտ, Ազգային բանկի դրամի  թանգարան:
 Միջկառավարական նիստում, որը կանցկացվի մայիսի 11-ին, նախատեսվում է քննարկել երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանձնաժողովի անդամների ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, նախորդ  նիստում ընդունված որոշումների կատարման, Հայաստանի և Ուկրաինայի միջև  2001-2010 թթ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման ընթացքի, երկու երկրների միջև առևտրի ու տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության ու տեխնիկայի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման խնդիրները:
 Նախատեսվում է նաև փաստաթղթերի ստորագրում, որից հետո կկայանա  Հայաստանի և Ուկրաինայի վարչապետների համատեղ ասուլիս:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ