Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 մայիսի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
    Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությանը: Այն մշակվել է հայաստանյան և միջազգային փորձագետների միացյալ ուժերով և ներկայացնում է ոլորտի բարեփոխման հիմնական սկզբունքները և ներառում դրա կարևորագույն ոլորտներն ու հիմնական հարցերը:
       Հավանության է  արժանացել նաև ՀՀ նախադպրոցական կրթության զարգացման հայեցակարգը և ռազմավարությունը: Այն նախատեսում է երեխաների ֆիզիկական և գեղագիտական դաստիարակություն,  մայրենի լեզվով հաղորդակցվելու հնարավորություն և այդ հիմքի վրա օտար լեզուների ուսումնասիրման նախադրյալների ստեղծում,  աշխատանքի տարրական կարողությունների ձեռք բերում, տրամաբանական մտածողության առանձին տարրերի զարգացում, նախապատրաստում դպրոցական ուսուցման և այլն:
       Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազաֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N11 որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները Գյումրի քաղաքի «Անի»  թաղամասում առավել արդյունավետ իրականացնելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ժամանակավոր կարգը:
       Հաշվի առնելով Երևանի Արցախի փողոցի թիվ 8/2 և 8/3 շենքերի խիստ վթարային վիճակը և շենքերի ամրացման աշխատանքների իրականացման հրատապությունը, կառավարությունը որոշել է նշված շենքերի ամրացման աշխատանքների պատվիրատու ճանաչել Երևանի քաղաքապետին: Լիազորվել է քաղաքապետին «Հայկական սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ կնքել պայմանագիր՝ նշված վթարային բնակելի շենքերի ամրացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար, դրանում նախատեսելով աշխատանքների իրականացման պարտադիր հեղինակային հսկողություն: Որոշմամբ վթարային շենքերի ուժեղացման-վերականգնման աշխատանքների ծրագրի իրականացման համար նախատեսվել է 200 մլն դրամ, որից 86,8 մլն-ը՝ ՀՀ պետական բյուջեի Երևանի քաղաքապետարանի մասով բնակարանային շինարարության համար  նախատեսված միջոցներից, իսկ 113,2 մլն-ը՝ ՀՀ պետական բյուջեի կապիտալի գործառնություններից Երևանի քաղաքապետարանի մասով ստացվող ֆինանսական միջոցներից:
       Որոշվել է նաև, կառավարության պահուստային ֆոնդից, ոչ ավելի, քան 55 մլն 910.4 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների  կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում  հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի և գործատուի  կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով մուծված (մուծվելիք) գումարները հատուցելու նպատակով:
       Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 10-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի  վրա» օբյեկտը շահագործման ընդունելու մասին» N 865-Ա որոշումը և հաշվի առնելով այդ որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի՝ «Ավարտված շինարարության օբյեկտը շահագործման ընդունելու մասին» 2004թ. ապրիլի 9-ին կազմված ակտն ու մի շարք այլ իրավական ակտեր, կառավարությունը որոշել է փաստագրել, որ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտն ընդունված է շահագործման և ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի հաշվեկշռից հետագա շահագործման նպատակով հանձնված է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի հաշվեկշռին: Որոշմամբ դադարեցվել է «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունող կառավարական հանձնաժողովի և նրան կից  ստեղծված աշխատանքային հանձնախմբի գործունեությունը:
       Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնելու և փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները և այդ գործունեության  իրականացման կարգը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի դրույթները ժամանակի պահանջներին և Եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Առաջարկվել է օրինագիծը խմբագրել՝ հարցի քննարկման ընթացքում հնչած առաջարկները նկատի առնելով:
       ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով, գործադիրը սահմանել է «ՀՀ ընդերքի մասին երկրաբանական և տեղեկատվության պահպանության կարգը»: Դրանով կանոնակարգվում է պետական միջոցների և ընդերքօգտագտագործողների ներդրումների հաշվին ընդերքի երկրաբանական ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկատվության պահպանությունը:
       «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերություն՝ 100 հազար դրամ կանոնադրական կապիտալով, դրա կառավարման լիազորությունը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշումն ընդունվել է  ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N 1726-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի զգալի մասը (ուղղաթիռներ, ուղղաթիռների շարժիչներ, պահեստամասեր և այլն) արդյունավետ կառավարելու, ռազմաօդային պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեությունը կոմերցիոն հիմունքներով ավիացիոն ծառայությունների մատուցման բնագավառում իրականացվող գործունեությունից հստակորեն տարանջատելու նպատակով:
       «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքում արձակուրդի անցկացման  վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամների՝ տրանսպորտից օգտվելու կարգը»: Սահմանվել է, որ նշված տրանսպորտային  սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից՝  համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
       ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության որակի բարձրացման և ՀՀ զինված ուժերում ծառայության լավագույնս նախապատրաստվելու նպատակով, գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 1999թ. օգոստոսի 25-ի  «ՀՀ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ:
       Մեկ այլ որոշմամբ գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝  ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական ՓԲԸ-ի գույքի կազմից, օրենսդրությամբ սահմանված կարգով, առանձնացված ք. Երևան, Աբովյան 11 հասցեում գտնվող 1036.7 քառ. մետր տարածքը, ուղղակի եղանակով, վաճառել վարձակալ «Արտժանի» ՍՊԸ-ին: 
       ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման համապատասխան,  գործադիրը հաստատել է հոբելյանական գրականության հրատարակման գծով նախատեսված պետական պատվերը:
       Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ուկրաինայի ֆինանսների նախարարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Առանձին որոշումներով համաձայնություն է տրվել նաև Հայաստանի և Տաջիկստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև «Ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին», «Հայաստանի և Տաջիկստանի արդարադատության նախարարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման  առաջարկություններին:
       ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 17-ի N 421-Ա որոշմամբ լուծարվող «Կապանի շրջանային կինոցանց» պետական ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու նպատակով, կառավարությունը հանձնարարել է Սյունիքի մարզպետին՝ ապահովել լուծարվող ձեռնարկության պարտավորությունների մարումը, ինչպես նաև լուծարումից հետո մնացած գույքն ընդունելուց հետո, դրա մի մասը՝ համաձայն հավելվածի, ամրացնել «Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ կնքելով անհատույց օգտագործման պայմանագիր:
       Կառավարությունը  հավանություն է տվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում՝ մասնավորեցման գործընթացին  կազմակերպությունների մասնակցության կարգի վերաբերյալ ընդունված որոշմանը և հանձնարարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ սահմանված ժամկետներում ապահովել նշված որոշման կատարումը:
       Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Արազափի, Դալարիկի, Արևադաշտի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու մասին

Հունիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

-

Արխիվ