Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 մարտի 2016

Վարչապետ. «Կառավարությունը շարունակելու է աջակցել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի իրականացմանը»








Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը: Հովիկ Աբրահամյանը հավաստագրերը հանձնել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիրն ստացող ուսանողներին՝ համոզմունք հայտնելով մրցույթի անաչառ ու թափանցիկ անցկացման կապակցությամբ: Ընդգծելով, որ այս ծրագիրը վկայում է ՀՀ կառավարություն - ՀԵՀ արդյունավետ համագործակցության մասին՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագրի շրջանակում նաև առանց մրցույթի ՀՀ սահմանամերձ համայնքներից 142 ուսանողի ուսման վարձի փոխհատուցումը և հորդորել երիտասարդներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները: Վարչապետը գոհունակություն է հայտնել 2011 թվականից իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրի ընթացքից և վստահեցրել, որ գործադիրը շարունակելու է աջակցել ծրագրի իրականացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, անում է ամեն ինչ, որպեսզի արժանավոր բոլոր ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան գիտելիք ստանալ ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը: Վարչապետը կարևորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում և նշել, որ կառավարությունը բոլոր հարթակներում աջակցելու է ապագա սերունդին:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորել է սոցիալական և կրթական կարևոր նշանակություն ունեցող ծրագրի իրականացումը և շնորհակալություն հայտնել վարչապետին ու կառավարությանը՝ ծրագրի շարունակական իրականացմանն աջակցելու համար:
ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից: Այս տարի հավաստագիր ստացողներից 652-ը պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված ուսանողներն են, ովքեր փոխհատուցում են ստանում մրցութային կարգով: Այս խմբում ներառված են բարձր առաջադիմություն ունեցող, հասարակական ակտիվություն ցուցաբերող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ ուսանողները: Մյուս խմբում ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսում սովորող 142 ուսանող, ովքեր փոխհատուցում ստանում են առանց մրցույթի:
Իր միջոցների հաշվին ՀԵՀ-ն ամբողջությամբ փոխհատուցում է նաև 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը: 2011 թ. ի վեր ՀԵՀ-ը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ