Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 ապրիլի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ճանապարհային ցանցի զարգացման նպատակով իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ըստ որի 1995-2003թթ.  ընթացքում ճանապարհային ցանցի վերականգնման և պահպանման ոլորտում ընդհանուր ֆինանսական ներդրումները կազմել են 87.6 մլրդ դրամ: Կառուցվել  և վերականգնվել է շուրջ 1217 կմ ճանապարհ, 20 կամուրջ, շահագործման են հանձնվել Պուշկինի, Նալբանդի և Դիլիջանի թունելները: Կատարված ներդրումների արդյունքում տեղի է ունեցել հիմնական ճանապարհային ցանցի վիճակի բարելավման աճ: Հարցի քննարկման ժամանակ վարչապետն առաջարկել է հաշվետվությունից դուրս անդրադառնալ նաև առաջիկա ծրագրերին, առկա խնդիրների լուծմանը, որտեղ, ըստ նրա, մեծ տեղ պետք է հատկացվի բավականին անմխիթար վիճակում գտնվող  համայնքային նշանակության ճանապարհների վերականգնմանը:
 Կառավարության անդամներն ի գիտություն են ընդունել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հաղորդումը 2003թ. ընթացքում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին:  Հաղորդման մեջ նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում, հանրապետությունում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 135 կազմակերպություններ: Բազմաբնույթ ու մեծածավալ ծրագրեր են իրականացրել, մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Սփյուռքի ճանաչված հայկական կազմակերպությունները՝  Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը, Հայ ավետարանչական ընկերությունը և ուրիշներ: Հանձնարարվել է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ:
 2003թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված հայտագրի համաձայն, Չինաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 5 մլն յուան գումարի չափով որպես անհատույց նվիրատվություն տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կանոնակարգելու նպատակով, գործադիրը որոշել է 2004թ. Հայաստան ներկրվելիք  51 միավոր FT-404 մակնիշի տրակտորը՝ համալրված համապատասխան գյուղատնտեսական գործիքներով (գութան, շարքացան, հնձիչ, կցասայլ) ու պահեստամասերով, իրացնել բաց աճուրդով:
 Կառավարությունը որոշել է «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Որոշումն ընդունվել է հանրապետության բոլոր պետական տուն-ինտերնատներում միասնական քաղաքականություն իրականացնելու, դրանց աշխատանքները կանոնակարգելու և համակարգելու, միայնակ տարեցների ու հաշմանդամների բժշկասոցիալական սպասարկումը բարելավելու նպատակով:
 Գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման ապակենտրոնացման մասին: ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2004թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930–Ն որոշման համապատասխան, ՀՀ պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծվել են կոլեգիալ կառավարման մարմիններ՝ հաստատության խորհուրդներ:
 Նիստում հավանություն է տրվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայցվի ԱԺ: Որոշումն ընդունվել է 2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի հետ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխանությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, օրինագծով նախատեսվում է դատարանի լուծմանը ենթակա հարցերի շրջանակից հանել քրեական պատիժն իրականացնող հաստատության տեսակի և ռեժիմի որոշումը: Օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների  ընդունմամբ կվերանա նաև հակասությունը՝ կապված տուգանքի վճարման տարաժամկետման հետ, որն այսուհետ վեց ամսի փոխարեն կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:
 «ՀՀ ընդերքի մասին» օրենքին համապատասխան,գործադիրը հաստատել է «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը»: Կարգի ընդունումը կնպաստի հետախուզված շահագործվող և պահուստային հանքավայրերի պաշարների հաշվառմանը, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհաստատված պաշարի դուրս գրմանը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ 2004թ. պետական բյուջեով  նախատեսված «Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծում» ծրագիրը, որով կհստակեցվի նշված տարածքների կադաստրի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման անվանացանկը:
 Նիստում գործադիրը սահմանել է սելեկցիոն նվաճման լիցենզային պայմանագրի գրանցման կարգը, որը հնարավորություն կստեղծի կանոնակարգելու արտոնագրատեր չհանդիսացող անձանց կողմից սելեկցիոն նվաճումների օգտագործման հետ կապված հարցերը՝ ապահովելով վերջիններիս իրավական պաշտպանությունը:
 Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, կառավարությունը որոշել է ստեղծել նշված ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողով և հաստատել է դրա անհատական կազմը:
 «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:
 Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2001թ. մարտի 9-ի «Մաքսային ձևակերպումների համար սահմանված վայրերից և մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմինների աշխատանքային ժամերից դուրս մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 172 որոշման մեջ՝ մաքսային ընթացակարգերի պարզեցման նպատակով: Մասնավորապես, սահմանվել է, որ այսուհետ մաքսային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքսային  մարմինների աշխատանքային ժամերից դուրս կարող են իրականացվել ոչ թե ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, այլ մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
 Ղեկավարվելով ՀՀ կառավարության համապատասխան մի շարք որոշումներով, ինչպես նաև հաշվի առնելով «Խնձորուտ» ջրօգտագործողների ընկերության վարչական խորհրդի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում գտնվող ոռոգման համակարգերը նշված ընկերությանը անհատույց օգտագործման  հանձնելու մասին հայտը, գործադիրը որոշել է «Հայջրմուղկոյուղի», ինչպես նաև «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ-ների գույքի կազմից օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել համապատասխանաբար 780 մլն 124 հազար 855 դրամ և 165 մլն 455 հազար 535 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ 15-օրյա ժամկետում դրանք անհատույց օգտագործման իրավունքով «Խնձորուտ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված և «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում գտնվող 213 մլն 456 հազար 277 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն «Հախում» ջրօգտագործողների ընկերությանը:
 «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որոշվել է Երևանի քաղաքապետարանի «Մեխանիզատոր» պետական ՓԲԸ-ի գույքի կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 226 հազար 276 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և հանձնել  «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ այն Երևան քաղաքի փրկարարական և վթարավերականգնողական միջհամայնքային միությանը անհատույց օգտագործման հանձնելու նպատակով:
 Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի կնքման, ինչպես նաև «Միացյալ ավիացիոն իշխանություններ» եվրոպական միջազգային կազմակերպությանը ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության անդամակցության առաջարկություններին:
 Օրակարգում  ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կանոնադրությունը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել են ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական  մարմինների, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, մշակութային օբյեկտների, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը: 
 Նիստում առանձին որոշումներով հաստատվել են նաև ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի, Վայոց Ձորի մարզի Հերմոնի, ինչպես նաև Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք  գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ