Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 ապրիլի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների դաշնության (FEBS) անդամների պատվիրակությանը՝ պրոֆեսոր Գայ Դիրհայմերի գլխավորությամբ: Վարչապետը կառավարության անունից ողջունել է տարբեր երկրներ ներկայացնող դաշնության անդամ պրոֆեսորների այդքան ներկայացուցչական այցը մեր երկիր, որի նպատակն է հնարավորինս աջակցել Հայաստանում կենսաքիմիայի զարգացմանը: Պատվիրակությանը հյուրընկալած Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիայի պրեզիդենտ, Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Արմեն Գալոյանը վարչապետի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է մինչ օրս Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների դաշնության կողմից ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտին, հանրապետության մի շարք գիտական հաստատություններին ցուցաբերված աջակցությանը:
 Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել դաշնության ղեկավարությանը՝ ինչպես մեր երկրում գիտության զարգացմանն աջակցելու, այնպես էլ Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիան եվրոպական կենսաքիմիական ընկերությունների դաշնության ասոցիատիվ անդամ ընտրելու որոշման համար: Դա, ըստ կառավարության ղեկավարի, վկայում է Հայաստանի կենսաքիմիկոսների և հատկապես ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի գիտական նշանակալի նվաճումների մասին: Հայտնաբերված նյութերը, վարչապետի հավաստմամբ, ունեն մեծ և գործնական նշանակություն մի շարք իմունային, ինֆեկցիոն, նյարդային հիվանդությունների բուժման համար: Կատարված աշխատանքները, որոնք մեծ հեռանկար են բացում շատ երկրների բազմաթիվ գիտական կենտրոնների համար, Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել նաև մեր հանրապետության տնտեսության համար: 
 Վարչապետը նշել է, թե ակնկալում է, որ մոտիկից ծանոթանալով Հայաստանի կենսաքիմիկոսների գիտական գործունեությանը, պրոֆեսորները կհուշեն, թե ո՞ր գիտագործնական նվաճումներն են այսօր ամենահրատապն ու առաջնայինը և ի՞նչ հնարավորություններ կան եվրոպական ֆոնդերից օգտվելու համար: Դա, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կօգնի նաև մեր երկրի կառավարությանը՝  հանրապետությունում գիտության զարգացման առավել առաջավոր գիտական ուղղությունների ճշտման և այդ ուղղությունների զարգացման նպատակով նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
 Պատվիրակության անդամները վարչապետ Անդրանիկ Մարգարյանին պատմել են 41 ընկերություններ միավորող և շուրջ 40 հազար անդամ ունեցող Եվրոպական կենսաքիմիական ընկերությունների դաշնության գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին և նաև իրենց բավականին մեծ տպավորությունները ներկայացրել տնտեսական դժվարին պայմաններում աշխատող հայ գիտնականների մասին՝ պատրաստակամություն հայտնելով որոշակի ծրագրերի շրջանակներում աջակցել նրանց, այդպիսով նաև աջակցելով հայրենական  գիտությունը զարգացնելու՝ Հայաստանի կառավարության ջանքերին: 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ