Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 մարտի 2016

Վարչապետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանին՝ համատեղ աշխատանքի համար, բարձր գնահատել նրա գործունեությունը և նշել, որ պարոն Զախարյանի գլխավորությամբ նախարարությունը կատարել է մեծածավալ աշխատանք: Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգում առկա են խնդիրներ, որոնց լուծման ճանապարհներն ու հիմքերը հաջողությամբ դրվել են: Վարչապետը նշել է, որ անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և բարեփոխումներ, կյանքի են կոչվել կարևոր նախաձեռնություններ, նախարարությունն ակտիվ համագործակցել է Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների գործընկերների հետ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լևոն Յոլյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ու ծրագրերն շարունակական և արդյունավետ կիրականացվեն:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կատարած աշխատանքի բարձր գնահատանքի համար և նշել, որ համակարգում անցած երկու տարիների ընթացքում իրականացվել են ծավալուն աշխատանքներ՝ ուղղված էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացմանն ու կայունացմանը: Նրա խոսքով՝ լուրջ աշխատանքներ են տարվել նաև կորուստների կրճատման ուղղությամբ և ներկա դրությամբ համակարգում կորուստները կրճատվել են երկու տոկոսով: Այս ընթացքում մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ռազմավարական ծրագիրը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Երվանդ Զախարյանը կարևորել է նաև էներգետիկ հաշվեկշռի պահպանման խնդիրը, որի համար ձևավորվել է նոր մեթոդաբանություն: Նրա տեղեկացմամբ՝ համակարգում վերջին 7 ամիսների կտրվածքով արձանագրվել է մոտ 3,5 միլիարդ դրամի դրական բալանս՝ նախկին մի քանի տարիների ընթացքում արձանագրված վնասի դիմաց, որը ձևավորվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում: Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում սկսվել են մի քանի լուրջ ծրագրեր, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, Հայաստան-Իրան բարձր լարման երրորդ գծի շինարարական աշխատանքները, իսկ առաջիկայում կհայտարարվի Հայաստան-Վրաստան բարձր լարման գծի շինարարության մրցույթը: Երվանդ Զախարյանը նշել է, որ այս բոլոր համակարգային աշխատանքներն իրականացվել են հանրապետության Նախագահի աջակցությամբ, գտնվել նրա ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ՀՀ վարչապետի ամենօրյա օժանդակությամբ: Երվանդ Զախարյանը շնորհավորել է նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին և վստահություն հայտնել, որ նրա փորձի ու նախարարության անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում բոլոր ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն և խնդիրները կլուծվեն:
Իր հերթին, Լևոն Յոլյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ դա մեծ պատասխանատվություն է իր համար: Նորանշանակ նախարարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտները Հայաստանի համար ունեն ռազմավարական կարևորագույն նշանակություն և վստահություն հայտնել, որ ինքն ու նախարարության մասնագիտական մեծ ներուժ ունեցող աշխատակազմը կկատարեն երկրի բարձրագույն ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդիրները:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ