Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 փետրվարի 2016

ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: Վարչապետը բարձր է գնահատել Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ներդրումը մեր երկրի զարգացման գործում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում կարևոր ծրագրերը և բարեփոխումները լավ հիմքերի վրա են դրվել, արձանագրվել են ակնառու ձեռքբերումներ, և Կարեն Ճշմարիտյանն իր գիտելիքն ու փորձը այսուհետ ևս կշարունակի ներդնել մեր երկրի հետագա զարգացման գործում:
Ներկայացնելով Արծվիկ Մինասյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ նրա ակտիվ գործունեությունը քաղաքական դաշտում, բարեփոխումների ընթացքում  բոլորին է հայտնի և համոզմունք է հայտնել, որ պարոն Մինասյանի նշանակումն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կնպաստի գերատեսչության հետագա բոլոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Վարչապետը նորանշանակ նախարարին է հայտնել իր և կառավարության աջակցությունը և վստահություն հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը նախարարի գլխավորությամբ կշարունակի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը:
Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին՝ աջակցության և վստահության համար, ինչպես նաև նախարարության աշխատակազմին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում կարողացել են անհրաժեշտ հիմքեր ստեղծել և պատվով դուրս գալ մարտահրավերներից: Կարեն Ճշմարիտյանն Արծվիկ Մինասյանին մաղթել է ամենայն բարիք և պատրաստակամություն հայտնել սատար կանգնելու այն բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու երկրի տնտեսական հիմքերի ամրապնդմանը:
Իր հերթին, Արծվիկ Մինասյանը նշել է, որ քաղաքական հուշագրի շրջանակում երկու քաղաքական ուժերը միավորում են ջանքերը նաև տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Պարոն Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ աջակցության և վստահության համար: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև պարոն Ճշմարիտյանին ոչ միայն այս ընթացքում ծավալած գործունեության, այլև այն տարիների, երբ Հայաստանն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ: Նրա խոսքով՝ այս փոփոխությունը քաղաքական հենքի վրա է, և ինքը վստահ է, որ պրոֆեսիոնալ թիմի հետ կկարողանան նոր տնտեսական քաղաքականության հենքի վրա զարգացնել նաև այն ծրագրերը, որոնք նախանշված են եղել, որովհետև այլևս ՀՅԴ-ն պատախանատվություն է վերցրել նաև կառավարության բոլոր ծրագրերի կատարման համար: Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ կարձանագրվեն լավ արդյունքներ:
Ամփոփելով ՀՀ վարչապետը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը և նշել, որ այն ունի մեծ անելիք: «Կիսում եմ պարոն Ճշմարիտյանի այն մոտեցումները, որ մենք 2015 թվականին ունեցել ենք լուրջ մարտահրավերներ և բոլորիս ուժերի համատեղմամբ կարողացանք ունենալ նաև տնտեսական աճ, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, գործընկեր երկրների, որոնք ունեցան տնտեսական անկում: Իհարկե, դա մեզ չի բավարարում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապագայում ունենանք երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա բարելավել հասարակության սոցիալական վիճակը: Համոզված եմ, որ պարոն Մինասյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի՝ 2016 թվականին հաջողություններ արձանագրելու և մարտահրավերներին դիմակայելու համար: Քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում, աշխարհաքաղաքական զարգացումներն անկախատեսելի են, մենք պետք է լինենք միասնական, հանդուրժող և անենք հնարավորը, որպեսզի կարողանանք ապահովել մեր տնտեսության զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ