Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 ապրիլի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓՀԳՀ) ղեկավար Լլոյդ Դեյքինին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
 Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի համար ծանր տարիներին հիմնված ՄԱԿ-ի ՓՀԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից 1992թ.-ից ի վեր մեր երկրում ծավալված աշխատանքները, որոնք ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 1988-92թթ. Ադրբեջանը լքած  երեք հարյուր  հազարից ավելի հայ փախստականների հիմնախնդիրների լուծմանը՝ սոցիալական, տնտեսական և իրավական ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, մասնավորապես, գրասենյակի աշխատանքների նպատակային ուղղվածությունը, խնդիրների առաջնահերթությունից ելնելով, դրանց բնույթի փոփոխությունը՝  փախստականների կենցաղային առաջնահերթ պահանջների բավարարումից դեպի նրանց սոցիալական, իրավական պաշտպանության աջակցության ապահովումը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այսօր ևս գրասենյակը մի շարք ծրագրերի իրագործմամբ ակտիվորեն աջակցում է փախստականների՝ առաջին հերթին գյուղական բնակավայրերի առավել անապահով և խոցելի խմբերի, սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ: Հայտնելով, որ ներկայումս Հայաստանի կառավարությունում մշակվում է փախստականների հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որի իրականացման համար մեծ միջոցներ են անհրաժեշտ, վարչապետն ընդգծել է, որ այդ հարցում ևս ՀՀ կառավարությունն ակնկալում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի   անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը, այդ թվում՝ նվիրատուների հետ սերտ համագործակցության խնդրում:
 Շնորհակալություն հայտնելով անցած երեք տարիներին Հայաստանում իր և իր ղեկավարած գրասենյակի կատարած աշխատանքը բարձր գնահատելու համար, Լլոյդ Դեյքինը նշել է, որ հաջողությունները ձեռք են բերվել ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Նա նշել է, մասնավորապես, փախստականների հիմնախնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական հիմքի ստեղծումը, Ադրբեջանից տեղահանվածների ինտեգրումը հասարակության մեջ, «Օթևան» ծրագրով նրանց մի զգալի մասի բնակարանային խնդիրների լուծումը: Գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև իր ներկայացրած կազմակերպության կողմից փախստականների ներառումը Աղքատության նվազեցման ռազմավարության փաստաթղթում, ՄԱԿ-ի՝ զարգացմանն օժանդակության այլ ծրագրերում: Պարոն Դեյքինը հավաստել է, որ ՄԱԿ-ի ՓՀԳՀ հայաստանյան գրասենյակը մշտապես կլինի ՀՀ կառավարության կողքին և կաջակցի փախստականների հիմնախնդիրների վերջնական լուծմանն ուղղված նրա բոլոր ձեռնարկումներին:
  Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել պարոն Լլոյդ Դեյքինին նրա հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նոր ղեկավարի հետ միասին այդ կազմակերպության աշխատանքները մեր երկրում նույն հաջողությամբ կշարունակվեն:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ