Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 փետրվարի 2016

Ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և հանձնարարականների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության ամրապնդմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը և այլն:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում շարունակվել են ջանքերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, միջազգային իրազեկվածության բարձրացման, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով: Հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել ողջ աշխարհում: Մի շարք պետությունների ղեկավարներ, խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հատուկ հայտարարություններ և բանաձևեր են ընդունել: Համաշխարհային հնչեղություն է ստացել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի՝ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրած հատուկ պատարագը և ուղերձը: Ապրիլի 24-ին Երևանում կայացած միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, մի քանի տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով և դեկտեմբերի 9-ը սահմանվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:
2015 թ. Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Շարունակվել և արդյունավետ ընթացք է ունեցել տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցությունը: 2015 թ. հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից և նոր հնարավորություններ է բացում տնտեսական զարգացման համար: Իսկ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկով նոր թափ է հաղորդվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։ Սեպտեմբերին Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը՝ հանդես գալով ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման նախաձեռնություններով: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը, որին մասնակցել է անդամ և դիտորդ 80 երկրի և ՖՄԿ քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ շարունակվել և ակտիվորեն զարգացել են բարեկամական հարաբերությունները տարբեր երկրների հետ, աշխատանք է տարվել համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ: Արդյունավետ է ընթացել միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն կառույցների հետ գործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է նաև հաշվետու տարում իրականացված բարձրաստիճան փոխայցերին, որոնք նպաստել են երկկողմ կապերի սերտացմանը և փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:
Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար համաժողովներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:
ԱԳՆ ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը. ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137000 քաղաքացի: Փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել և դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները: ՀՀ ԱԳՆ իրավասության շրջանակում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքահայերին: Աշխատանք է տարվել սիրիահայության անվտանգության, օժանդակության տրամադրման և Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի լուծման ուղղությամբ:
2015 թ. ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել է շուրջ 80 իրավական ակտի նախագիծ:
Դրական գնահատելով ԱԳՆ 2015 թ. կատարած աշխատանքը՝ վարչապետը նշել է, որ հսկայական աշխատանք է կատարվել և´ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, և´ ընդհանրապես ՀՀ արտաքին քաղաքականության ձեռքբերումների առումով: Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ կարևոր խնդիր է շարունակում մնալ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի ակտիվացումը: Այս առումով Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետ ԱԳՆ նպատակաուղղված աշխատանքների համակարգված և համատեղ իրականացումը:
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ