Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 փետրվարի 2016

Ամփոփվել են Սփյուռքի նախարարության 2015թ. կատարած աշխատանքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ նախարարությունն ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքներին: Մասնավորապես, ապահովել է Պետական հանձնաժողովի սփյուռքյան անդամների, տարածաշրջանային հանձնախմբերի նախագահների (ներկայացուցիչների) մասնակցությունը հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև մասնակցել անհրաժեշտ տեղեկատվական և քարոզչական բնույթի նյութերի պատրաստման և տարածման աշխատանքներին (50 երկրում առ այսօր գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային 61 հանձնախումբ): Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը:
Նախարարի խոսքով՝ «Սփյուռքահայերի ինտեգրման գործընթացի կազմակերպում» ծրագրի շրջանակում լուծվել են Հայաստանում հաստատված, սիրիահայերի և իրաքահայերի բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ամառային ճամբարներ, տարեմուտի երեկոներ, արևելահայերեն և ռուսաց լեզվի դասընթացներ:
Ըստ նախարարի՝ Հայոց լեզվի տարածման և հայ երիտասարդության շրջանում հայերենի իմացության մակարդակի բարձրացման, այդ թվում` նորարարական մեխանիզմների կիրառմամբ, նպատակով ձեռնարկվել են աշխատանքներ մի քանի ծրագրերի շրջանակներում: «Հայոց լեզվի հեռուստադպրոց» ծրագրով հայկական համայնքներ է սփռվել հեռուստադպրոցի երեք տասնյակ դասաժամ, շարունակվել է արևելահայերենից արևմտահայերեն և հակառակը փոխարկչի ընդլայնման աշխատանքները, Սփյուռքի կրթական հաստատություններին տրամադրվել է շուրջ 46 000 կտոր ուսումնական նյութ, նախարարության օժանդակությամբ Սփյուռքում ստեղծվել են 15 նոր մեկօրյա դպրոցներ, կազմակերպվել է «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովը, կրթական տարբեր խնդիրներին նվիրված հեռակոնֆերանսներ և այլն:
Նախարար Հակոբյանը հայտնել է նաև, որ կառավարության համապատասխան որոշումներով հաստատվել են Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն», «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոց» 2015 թվականի ծրագրերը և միջոցառումների ցանկը:
Հովիկ Աբրահամյանը դրական գնահատելով սփյուռքի նախարարության աշխատանքը՝ ընդգծել է, որ գերատեսչության կողմից մեծ աշխատանք է կատարվել, և 2015 թվականին նախարարության ակտիվ մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ ակնառու է եղել: Գործադիրի ղեկավարը կարևորել է սփյուռքահայ գործարարների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում և այդ համատեքստում անհրաժեշտ համարել Հայաստանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումների անցկացումը:
 

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ