Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 փետրվարի 2016

Գիրք նվիրելու օրվա առթիվ վարչապետը հյուրընկալել է մի խումբ դպրոցականների







Գիրք նվիրելու օրվա և հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների:
Կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն էր. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից և վարչապետին գրքեր են նվիրել:
Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նրանց հորդորել է շարունակել լավ սովորել և հաջողություններ արձանագրել ուսման մեջ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակական հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մատաղ սերունդը որակյալ կրթություն և գիտելիք ստանա: Կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել դպրոցականներին խելացի նախաձեռնության համար և նրանց գրքեր նվիրել: «Մենք առիթ ունենք ձեզնով հպարտանալու, և դուք կարող եք ձեր լավ կրթությամբ ու գիտելիքով կառուցել ամուր ու հզոր Հայաստանի Հանրապետություն», - ասել է վարչապետը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ